Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

Բոստանջյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին

Հայկական Մամուլ

«Ես չեմ էլ մտածել ԲՀԿ-ից դուրս գալու մասին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանն այսպես պատասխանեց հարցին՝ Դուք դեռ ԲՀԿ անդա՞մ եք:

Թերթը հիշեցնում է, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում չհայտնվելուց մի քանի օր հետո Վարդան Բոստանջյանը ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս անակնկալ ջերմ ելույթ ունեցավ ՀՅԴ-ի մասին՝ ասելով, որ միակ կուսակցությունն էր, որտեղ ցուցակը կազմելիս ոչ մի խռովություն չեղավ. «Նման պարագայում ո՞նց չուզես, որ իրենք կարողանան առաջնորդել մեր ազգի հաջողությունները»: Նրա ելույթից հետո նույնիսկ Աղվան Վարդանյանը կոչ արեց պարոն Բոստանջյանին քվեարկել «խղճի մտոք», այսինքն՝ ՀՅԴ-ի օգտին: Այնպիսի տպավորություն էր, որ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը շուտով համալրելու է ՀՅԴ շարքերը:

Երեկ պարոն Բոստանջյանն իր այդ խոսքերն այսպես մեկնաբանեց. «ՀՅԴ-ի ծրագիրը շատ դրական կողմեր ուներ, ես արտահայտվեցի ու խոսեցի այդ մասին, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Եթե հիշում եք, չի եղել այդպիսի բան, որ ես ասեմ՝ դուրս եմ գալիս ԲՀԿ-ից: Ես հիմա էլ դաշնակներին էլի բարձր եմ գնահատում: Իրենք բարձր են, պատասխանատվության ինստիտուտն է բարձր: ՀՅԴ-ն այն միակ կուսակցությունն էր, որը բոլոր պարագաներում կառավարման ղեկին մոտ գտնվող կամ կառավարման ղեկի մոտ եղած իրենց մարդկանց միջոցով իրենց ընդգծված պատասխանատվությունն են կրել, և հիշատակեք մի ոլորտ, որտեղ նրանք ունեն բացթողում: Այդպիսի բան չի եղել: Ես դա եմ ասել ու հիմա կրկնում եմ, նորից եմ ասում: Դաշնակցականները, ցանկացած պարագայում, եթե նրանց հանձնարարվում է գործ, նրանք դրան մոտենում են ամենամեծ պատասխանատվությամբ»:

Համամասնական ցուցակում չհայտնվելու խառը օրերին պարոն Բոստանջյանը «Իրավունքի» հետ զրույցում նշել էր, որ իրեն թվացել է, որ իր և Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները շատ նորմալ են եղել: Իսկ թե ինչու չկա ցուցակում՝ երևի իր տեսակը ԲՀԿ-ին պետք չի եղել: Պարոն Բոստանջյանի խոսքերով՝ «ես փաստորեն անուղղակի ձևով ուզել եմ ասել, որ ինձ համար էլ զարմանալի եղավ համամասնական ցուցակում չհայտնվելը, և, պայմանավորված այդ հանգամանքով, ես կարող էի, չէ՞, դա ասել»: Թերթի հարցին՝ հիմա Ձեր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ ինչպիսի՞ն են՝ Վարդան Բոստանջյանը վստահեցրեց, որ շատ լավ, որ իրենք հանդիպում են, զրուցում: Խորհրդարանական ընտրություններից հետո էլ հանդիպել են, նորմալ շփվել. «Իսկ ինչի՞ պիտի նորմալ չլիներ, նորմալ շփվել ենք: Ես ոչ թե նեղացած եմ եղել, դա ոչ թե նեղացածություն էր, այլ երևույթների դժվար ընկալում: Ես կարծում եմ, որ մտածող մարդը երբեք չպետք է նեղանա ոչ մի բանից»:

Այնուամենայնիվ, իրենց զրույցի ընթացքում Վարդան Բոստանջյանը Գագիկ Ծառուկյանին չի տվել իրեն հուզող հարցը՝ ինչո՞ւ իրեն հանեց համամասնական ցուցակից. «Պատճառների մասին չհարցրի: Ես ինքս ինձ բարձր եմ գնահատել դրա համար երբևիցե պատճառների մեջ չեմ մխրճվում: Եթե կարող եմ՝ ինքս կհասկանամ, իսկ եթե հանկարծ չեմ հասկանում, ուրեմն հետաքրքրվելով՝ պատճառներ չեմ իմանում»: Դուք բաց էիք խոսում և հաճախ կատարում ԲՀԿ-ի ընդհանուր տեսակետին հակառակ մեկնաբանություններ, դա կարո՞ղ էր պատճառ հանդիսանալ, Վարդան Բոստանջյանը չբացառեց. «Հնարավոր է, նաև դա լիներ պատճառը, որ ես ցուցակից դուրս մնացի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված