«Չորրորդ ինքնիշխանություն». Մի հատ էլ մուլտ նկարե՛ք
Հայկական Մամուլ
Բանից պարզվում է՝ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչության շրջաններում «Շարմ» ընկերությունը նոր տեսահոլովակ է նկարահանում: Երգը, որի հիման վրա ստեղծվում է տեսահոլովակը, նվիրված է Սերժ Սարգսյանին:
«ՉԻ» - Հուսանք՝ երգն, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի մասին չէ, այլ ընդամենը նվիրված է նրան: Չնայած զուտ ֆինանսական տեսանկյունից առաջին տարբերակն ավելի նախընտրելի կլիներ, և նախընտրական շտաբն ահագին փող կխնայեր, որովհետև ստիպված չէր լինի տեքստի հեղինակին գումար վճարել: Դրա փոխարեն կվերցնեին «Կազինո ջան, կազինո, տամ դուշա մայա դավնո» հանրահայտ երգի խոսքերը, մի քանի կադրեր կվերցնեին ԱԲԲԱ խմբի համարյա նույնքան հանրահայտ «Մանի-մանի-մանի» երգի տեսահոլովակից, և վերջ:
Չնայած եթե անգամ երգն ընդամենը նվիրված է լինելու Սերժ Սարգսյանին, դարձյալ կարելի է ահագին փող խնայել: Ասենք՝ երգել «Արեգակին պետք է հեռվից նայել» (Շուշան Պետրոսյանի կատարմամբ), ու տեղադրել Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի կադրերը: Թող Շարմազանով Էդոն էլ տակից ռեպ կարդար: Ասենք «Մեր շեֆը ճի՛շտ ա, մեր ճիշտը մի՛շտ ա» և այլն:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին