ԱՄՆ-ում արագանավի վթարից տուժել է 85 մարդ
ԱՄՆ
Նյու Յորքում Wall Street արագանավի վթարի արդյունքում վերջին տվյալներով տուժել է 85 մարդ, որից 9-ը ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում, իսկ 2-ի դրությունը գնահատվում է ծայրահեղ ծանր. գրում է NBCNews-ը:
Seastreak Wall Street արագանավն ուղևորներ էր տեղափոխում Նյու Ջերսիից դեպի Wall Street-ի ֆինանսական շրջան: Նավում գտնվում էր 326 ուղևոր. նրանք բոլորը գնում էին աշխատանքի:
Արագանավը East River գետում բախվել էր ջրապատնեշի չուգունե երկաթաձողին: Ուղևորները տարհանվել են, նրանց օգնություն է ցուցաբերվում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)