Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

«ՀԺ». Տարոնի «աթոռը» ԲՀԿ-ի՞ն

Հայկական Մամուլ

Նախագահական ընտրությունների մասնակցության ձևաչափի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումից հետո ԲՀԿ-ի ավելի ընդդիմադիր տրամադրված հատվածի մոտ անկումային տրամադրություններ են:

Այդ շրջանակները, որ ըստ էության, ատում են Սերժ Սարգսյանին, բոլորովին այլ սպասելիքներ ունեին Ծառուկյանից ու հիմա իրենց խաբված են զգում: Մոտավորապես նույն հոգեվիճակում են նաև Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները, որ չգիտեն՝ ինչպես հաղթահարել մանթրաժը: Այս ֆոնին բավական ուշագրավ են հրապարակ նետված այն խոսակցությունները, թե 2013-ի մայիսի վերջին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Երևան քաղաքը հանձնվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, այսինքն, Երևանի քաղաքապետը ԲՀԿ-ական է լինելու: Ավելին, կայքերից մեկում գրվեց անգամ, թե Բարգավաճի ցուցակը մայիսի վերջին կայանալիք այդ ընտրություններում գլխավորելու է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Սույն խոսակցությունները մասնավորապես հիմնավորվում են որոշ հանրապետականների և բարգավաճականների անցյալ տարեվերջյան այն հայտարարություններով, թե չի բացառվում նախագահական ընտրություններից հետո ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա ձևավորի: Այսինքն՝ այդ պայմանավորվածությունների շրջանակում էլ Երևանը, իբր, պետք է հանձնվի ԲՀԿ-ին,-գրում է «Հայկական Ժամանակը»:

Դուք բացառո՞ւմ եք, որ նախագահական ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կրկին կոալիցիա ձևավորեն՝ մեր այս հարցին ՀՀԿ խորհրդի անդամ, Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանել էր. «Նման հարց չի քննարկվել, բայց քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում»:

Նույն հարցին ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պատասխանել էր. «ԲՀԿ-ն ցանկացած պարագայում համատեղ կառավարման կգնա միայն այն դեպքում, եթե կարողանա իրականացնել սեփական ուրույն քաղաքական կուրսը, այն նպատակներն ու ծրագրերը, որոնք խոստումների տեսքով տրվել են մեր քաղաքացիներին»:

Նույն այդ օրերին (նախագահական ընտրությունների վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունից հետո) ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս լրագրողների հետ զրույցում չէր բացառել ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի ձևավորումը նախագահական ընտրություններից հետո: Պնդումներ կան, սակայն, որ ՀՀԿ-ն չի գնա նման քայլի, քանի որ ԲՀԿ-ն և նրա առաջնորդն իրենց այլևս պետք չեն: Ինչ վերաբերում է Երևան քաղաքը ԲՀԿ-ին հանձնելուն, դա թերևս սույն կուսակցության շարքերի համար հրապարակ նետված հայտարարություն է: Այսինքն, նման խոսակցությունների նպատակը, ըստ որոշ գնահատականների, կուսակցության շարքերը պահելն է:

Արդյո՞ք ՀՀԿ-ն պատրաստվում է փոխել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ այս հարցին երեկ Աժ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Նախևառաջ երևույթներից առաջ չընկնենք, առաջիկայում նախագահական ընտրություններն են, և ՀՀԿ-ն իր ամբողջ թիմով լծված է այդ ընտրությունների կազմակերպմանը: Իսկ Երևանն այսօր ունի իր քաղաքապետը, ավագանին լուրջ աշխատանք է իրականացնում ու գոնե, այս առումով կամ այս պարագայում, նման որևէ հիմք չկա, դժգոհություն, աշխատանքային բաց կամ թերացում չկա: Մնացածն արդեն թողնենք հետագային, ՀՀԿ-ն իր որոշումը կկայացնի: Անձամբ ինձ համար, միգուցե, կարող է և սուբյեկտիվ հնչել, Տարոն Մարգարյանը բավական լուրջ քաղաքապտ է, և որևէ խնդիր նրա հետ կապված չկա»: Հարցին, հնարավո՞ր է, որ Երևան քաղաքը մայիսի վերջին կայանալիք ընտրություններում տրվի ԲՀԿ-ին, թե՞ դա բացառվում է, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ենթադրություններից զերծ մնանք»:

Թերթը փորձեց Աժ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից ճշտել՝ արդեն որոշվա՞ծ է, թե ով է լինելու Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուն: «Ոչ, որովհետև մայիսին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության վերաբերյալ «Բարգավաճ Հայաստանում» դեռևս որևէ քննարկում չի եղել ընդհանրապես: Ես, իհարկե, կարող եմ ենթադրել, որ «Բարգավաճ Հայաստանը» կմասնակցի ավագանու ընտրություններին, բայց, կրկնում եմ, որևէ քննարկում չի եղել, ուստի ասել, թե ով կգլխավորի ցուցակը, ովքեր կլինեն ցուցակում, կարծում եմ, այդ ամենը խիստ ժամանակավրեպ խոսակցություններ են»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Երբ թերթը նշեց, որ արդեն անգամ իր անունն է շրջանառվում, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանեց. «Ես, այո, ծանոթ եմ այդ հրապարակումներին, կրկնում եմ. քանի դեռ չեն եղել քննարկումներ որևէ անուն շրջանառելը ուղղակիորեն իմաստ չունի»: Երբ թերթը հիշեցրեց, որ ՀՀԿ-ականներն ու ԲՀԿ-ականները չէին բացառում նախագահական ընտրություններից հետո նոր կոալիցիայի ձևավորումը և հարցրեց, թե որքանո՞վ են հիմնավոր խոսակցությունները, թե հնարավոր է, մայիսի վերջին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում Երևան քաղաքը տրվի ԲՀԿ-ին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ես առաջին անգամն եմ լսում նման բան, որ որևէ ԲՀԿ-ական խոստացած լինի հնարավոր կոալիցիայի մասին և Երևան քաղաքը տրվի ԲՀԿ-ին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված