Ինչո՞ւ է Մկոն արգելում իր երեխաներին սերիալներ ու հաղորդումներ դիտել
Հայկական Մամուլ
Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանն, ով ավելի հայտնի է որպես Մկո, «168 Ժամ» թերթի հետ ունեցած հարցազրույցի մեջ անդրադարձել է նաև հայկական սերիալներին, որը ներկայացնում ենք ստորև.
-Մի դեպք պատմեմ. մեկ տարի առաջ քնիցս արթնացա այն պահին, երբ աղջիկս պատրաստվում էր դպրոց գնալ: Նա միացրել էր հեռուստացույցը և հենց այդ պահին, երբ նա պատրաստվում էր դպրոց գնալ, սրիալներից մեկում մի մարդ իրեն կախեց: Երբ երեխան դա տեսավ, ես անբացատրելի զգացում ապրեցի: Սերիալը ստեղծողներն ամեն ինչ անում են, միայն թե այն նայվի, և չեն մտածում, որ տարբեր տարիքի մարդիկ են իրենց ստեղծածը նայում: Ցույց են տալիս, թե ինչպես են դպրոցի մոտից երեխային գողանում: Այնպիսի տպավորություն է, որ մենք Չեչնիայում ենք ապրում: Այդ դեպքերը, գործողությունները երեխաների մեջ տպավորվում են: Մի սերիալում կրկնում են նույն գործողությունները, որոնք կատարվել են մեկ այլ սերիալում, որ հանկարծ նրանց «ռեյտինգը» չընկնի: Եթերում անառողջ պայքար է գնում, ընդ որում՝ ոչ թե որակի, դերասանական ճիշտ խաղի, խոսքի, այլ արյան, դաժանության, լացուկոծի հաշվին: Ես իմ երեխաներին փորձում եմ արգելել նմանատիպ սերիալներ ու հաղորդումներ դիտել: Շատ հաճելի, պայծառ հաղորդումներ կան, երեխան առողջ հաղորդումներ պետք է դիտի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին