Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Բժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը 

«Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը իրավասու չեն Արցախի 150 հազար բնակիչների կամքին հակառակ դիմել ԵԱՀԿ-ին՝ լուծարելու Միսկի խումբը»․ Արցախահայության ներկայացուցիչներ

Հրապարակումներ

Դիմում ԵԱՀԿ անդամ երկրների ղեկավարներին․

«Դիմում ենք Ձեզ՝ Արցախի 150 հազար ցեղասպանություն վերապրած, հայրենի հողից բռնի տեղահանված հայ բնակչության անունից՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հիմնահարցի խաղաղ կարգավորման համար կարևորագույն մանդատ ունեցող խաղաղարար միջազգային կառույցի: Հիշեցնում ենք, որ 1992 թվականի մարտի 24-ին, երբ Արցախի բնակչության` արդեն խաղաղ իրացված ինքնորոշման իրավունքի դեմ Ադրբեջանը պատասխանեց ռազմական գործողություններով, որոնց զոհ դարձան հազարավոր անմեղ մարդիկ, իսկ Արցախի բնիկ հայ բնակչությանը սպառնում էր ջարդերի միջոցով ցեղասպանության հայտնի ծրագիրը, ԵԱՀԽ (ԵԱՀԿ) անդամ պետությունների Խորհուրդը՝ արտգործնախարարների մակարդակով որոշում ընդունեց հրավիրել ԵԱՀԽ անդամ երկրների Մինսկի կոնֆերանսը, որի նպատակն էր Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը: 

Ստեղծվեց 11 երկրներից (ներառյալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը) բաղկացած խումբ, որը գործնական միջնորդական առաջարկություններ պետք է ներակայացներ հակամարտող կողմերին: 

1994թ. դեկտեմբերին 6-ին Բուդապեշտում կայացած պետությունների ղեկավարների գագաթաժողովը ստեղծեց Մինսկի խմբի համանախագահություն: Ի լրումն Բուդապեշտյան որոշման՝ 1995թ. մարտի 23-ին սահմանվեց Մինսկի գործընթացի համանախագահների մանդատը։ Համանախագահների աշխատանքների հիմնական ուղղություններն էին՝

• ներկայացնել հակամարտության լուծման համար համապատասխան շրջանակ` ապահովելով բանակցային գործընթաց, որն աջակցություն է ստանում Մինսկի խմբի կողմից, 

• ստանալ կողմերի համաձայնությունը զինված հակամարտության դադարեցման վերաբերյալ Մինսկի խորհրդաժողովի կազմակերպումը թույլատրելու համար,

• խթանել խաղաղության գործընթացը` տեղակայելով ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժեր:

Ձեր ուշադրությունը հրավիրում ենք այն կարևոր հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ կողմից հատուկ միջնորդական առաքելություն ձևավորելու համար չեն պահանջվել ու չեն արձանագրվել ո՛չ Հայաստանի Հանրապետության և ոչ էլ Ադրբեջանի Հանրապետության պետական կառույցների դիմումներն ու առաջարկները: 

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շնորհիվ 3 տասնամյակ Արցախի ինքնորոշված ժողովուրդը կարողացավ հարաբերական խաղաղության և անվտանգության պայմաններում շարունակել իր կյանքը։ 

Սակայն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան սկսեց ընդդեմ Արցախի, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Արցախի չճանաչված Հանրապետության տարածքների ավելի քան 70 տոկոսի  բռնազավթմամբ, բնակչության հազարավոր զոհերով։ Ադրբեջանը խախտեց հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքը՝ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառումը՝ արյամբ ճնշելով ազգերի ինքնորոշման իրացված իրավունքը։ Ռազմական ագրեսիան ու ցեղասպանական քաղաքականությունը շարունակվեցին. 2023 թ․ սեպտեմբերի 19-ի ահաբեկչական նոր գործողությունից հետո, 10 ամիս Արցախի հայ բնակչությունը շրջափակման ենթարկելուց, սովի և էներգետիկ բլոկադայի, հումանիտար ճգնաժամի մեջ պահելուց հետո Արցախը լիովին բռնազավթվեց ու հայաթափվեց, ավարտվեց էթնիկ զտումը:

Այսօր Արցախի բնիկ հայ ժողովուրդը զրկված է հայրենի տուն վերադառնալու տարրական իրավունքից, Արցախի հայերի հազարամյա մշակութային և նյութական ժառանգությունը կողոպտվում է և բռնի ոչնչացվում։ Երեք տասնամյակ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարներն այցելել են Արցախ, բանակցություններ վարել Արցախի Հանրապետության օրինական ընտրված ղեկավարների հետ, նրանց տրամադրել համակարգային օժանդակություն: Այսօր նրանցից ութը Բաքվի բանտերում խոշտանգվում են, նրանց դեմ իրականացվում է շինծու դատավարություն: 

Վերոնշյալ փաստերը իրավունք են տալիս պնդելու, որ Վաշինգտոնում սույն թվականի օգոստոսի 8-ին եռակողմ ստորագրված փաստաթուղթը զուրկ է իրավական հիմքից: Միջազգային դատարանների կողմից արձանագրված փաստերով ամբաստանվող Իլհամ Ալիևը և «ՀՀ կառավարության 2021-2025թթ. ծրագիր» օրենքի դրույթներն ու ՀՀ Սահմանադրության սկզբունքային հոդվածների պահանջները խախտած Նիկոլ Փաշինյանը իրավասու չեն Արցախի (Լեռնային Ղարաբաղի)  չճանաչված Հանրապետության 150 հազար բնակիչների կամքին հակառակ դիմել ԵԱՀԿ-ին՝ լուծարելու Միսկի խումբը:

Համոզված ենք, որ ԱՄՆ հարգարժան նախագահը և ժողովրդավարության և միջազգային իրավունքի տառին ու ոգուն հավատարիմ ԵԱՀԿ մյուս անդամ պետությունների ղեկավարները պետք է խորամուխ լինեն այս խնդրահարույց դիմումի հանգամանքների և իրավաչափության մեջ, համակողմ քննեն այն՝ համոզվելով, որ Ադրբեջանի նախագահը և իր իսկ պետության օրենքները խախտող վարչապետը չեն կարող արտահայտել Արցախի բնակչության կամքը, առավել ևս՝ պաշտպանել նրանց օրինական իրավունքները: 

Դատապարտելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման ներքո։ Եթե այն լուծարվում է, ապա պետք է ստեղծվի նոր ձևաչափ ցեղասպանության ենթարկված Արցախի հայության իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման համար։

Մենք՝  ներքոստորագրյալ 150 հազար արցախահայության ներկայացուցիչներս ու կազմակերպություններս, պահանջում ենք, անկախ որևէ այլ պետության հայտարարված դիրքորոշումից, առաջնորդվելով միջազգային իրավունքի և սկզբունքների հիմնարար դրույթներով, վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության ընդհատված գործունեությունը` այս փուլում ունենալով երաշխավորված երեք նպատակ․

ա) Արցախի հայ բնակչության իր հազարամյա բնակության վայր միջազգային երաշխիքներով ապահովված հավաքական վերադարձի իրավունքի իրացումը,

բ) գերիների, պատանդների վերադարձ, բռնի անհետացած և անհետ կորած ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հավաքման միջազգային կենտրոնի ստեղծում՝ նրանց գտնվելու վայրերի ճշգրտման նպատակով, 

գ) իր բնիկ հայկական տարածքներում ինքնորոշման իրացված իրավունքի խաղաղ ու անվտանգ վերականգնումը։ 

Մեծարգո տիկնայք և պարոնայք, ԵԱՀԿ անդամ պետությունների ղեկավարներ,

Ընդունեք մեր հարգանքի հավաստիքը:

Լիահույս ենք՝ մեր դիմումը կընդունվի և կքննարկվի ԵԱՀԿ գագաթնաժողովում՝ կանոնակարգի համաձայն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում եւ մարզերում. հասցեներ«Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքներըԲժիշկը զգուշացրել է ծնողներին երեխայի մրսածության ժամանակ ի հայտ եկող անհանգստացնող նշանների մասին Բժիշկը զգուշացրել է աշնանը սթրեսով պայմանավորված հազի նոպաների հաճախացման մասին Starlink-ը գործարկվել է, հետախուզությունը վերականգնվել է 100%-ով․ Զելենսկին ամփոփել է Օսլոյում բանակցությունների արդյունքները Վայքում ՔՊ-ն ստանում է ձայների 96.12%-ը. Նոր տվյալներ են հրապարակվել Գերմանիայում Audi-ի ղեկավարի՝ «ավտոկրատ» Թրամփի հետ նախընտրական հանրահավաքում հայտնվելը «խայտառակություն» են անվանել Սկանդալ ընտրություններից առաջ․ ԶԼՄ-ները բացահայտել են «Մոսադի արքայազնի» հետ Նեթանյահուի գաղտնի հանդիպման մանրամասները Գավառում «Համերաշխություն» դաշինքը Գուրգեն Մարտիրոսյանի գլխավորությամբ ստանում է քվեների 81.3%-ը ՔՊ-ն ամենաքիչ քվեները ստացել է Եղեգնաձորում, ամենաշատը` Վայքում ու Արմավիրում. արդյունքները ըստ ՏԿԵ նախարարի Մեղրիում, Քաղաքացիական պայմանագիրը ստացավ 70% վստահություն՝ Սերգո Գալստյանի գլխավորությամբ. ՔՊ Միգրացիայից մինչև ինքնիշխանություն․ Մարին Լը Պենը ներկայացրել է «Ֆրանսիայի վերածննդի» ծրագիրը «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին արգելափակված ավտոբուսի 49 ուղևորները տեղափոխվել են Ամբերդ բնակավայր Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է«Նրանք նմանակում են Բերիային». Մասկը պատասխանել է իր ձերբակալությունը պահանջող քննադատներին Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆրանսիայի Տրապում և Լա-Վերրիերում մահաբեր հրաձգության մեջ կասկածվողին ուղարկել են հոգեբուժական հսկողության տակ Արտաշատի Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայնԿիրանցում ՔՊ-ն ստացել է ձայների 88.89%-ը. Վահագն Ալեքսանյան 5 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին. ՆԳՆ–ն՝ այսօր ստացված ահազանգերի մասին Axios․ Նեթանյահուն խնդրել է Թրամփին կրկին աջակցել իրեն Իսրայելում ընտրություններից առաջ FT-ի հարցումը․ Ամերիկացիների մոտ 70%-ը մտահոգված է Թրամփի վարչակազմում առկա կոռուպցիայով Սենատոր Ադամ Շիֆը պահանջել է կանչել Պենտագոնի ղեկավարին՝ Ուկրաինայում Starlink-ի խափանումների պատճառով Սերբիան հայտնել է խորհրդարանական ընտրություններում մասնակցության կտրուկ աճի մասին 517 տեղամասերը փակվեցին, քվեարկությունն ավարտվեց. քիչ անց կմեկնարկի քվեաթերթիկների հաշվարկը «Հարվածը կլինի հանկարծակի». իրանցի լրագրողը նախազգուշացրել է ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակման մասին «Իրանի հզորության խորհրդանիշը». ՌԾՈւ հրամանատարը գնահատել է Հորմուզի նեղուցի պաշտպանությունը Ամենաբարձր ցուցանիշը Ստեփանավանում է՝ 58.36%. ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 17.00–ի դրությամբ Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է. Սպուտնիկ Արմենիա ԿԸՀ-ն հանդես է եկել հստակ կոչով․ զերծ մնացեք նման հայտարարություններից Իրանի առաջին փոխնախագահը կոչով դիմել է ադրբեջանցիներին Դիլիջանի 38/08 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Երկու լիտրանոց գարեջրի շիշ և անհասկանալի խոսք. Բուլղարիայում պաշտոնանկ են արել ընտրական հանձնաժողովի հարբած նախագահին Հիտլերի նախկին նստավայրում կրկին հրդեհ է բռնկվել Անկարգություններ Բարսելոնայում․ 128 մարդ ձերբակալվել է, տասնյակ խանութներ վնասվել են Ողբերգական վթար Աջափնյակում. 3 երեխաների մայրը հիվանդանոցում մահացել է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 25-ինԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Ինչպես է Վահան Քերոբյանը դիմավորել դստերը հյուրանոցի մոտ` «Մանկական Եվրատեսիլում» նրա հաղթանակից հետո Ես տղամարդ եմ, իսկ քո արածը ստորություն է․ Նեյմարը հեռացվել է խաղադաշտից Սպասվում է անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Դատապարտված նախկին նախագահի որդին ընդդեմ Լուլայի․ Բրազիլիայում ընթանում է ընտրությունների երկրորդ փուլը Շուրջ 2500 բրիտանացի և ֆրանսիացի զինծառայողներ Գերմանիայում ՆԱՏՕ-ի տարածքի պաշտպանության լայնածավալ զորավարժություններ են անցկացրել UFC-ի ղեկավար Դանա Ուայթը խոսել է Ռուսաստանում մրցաշար անցկացնելու մասին Ամենաակտիվը շարունակում է մնալ Ստեփանավանը. մասնակցության արդյունքները ժամը 14.00–ի դրությամբ Ձերբակալություններ հայաշատ Գլենդելում․ մարդկանց զգուշանում են՝ տնից դուրս չգալ․ ԶԼՄ Բաց քվեարկություն՝ ՔՊ-ի օգտին (լուսանկար) Արգավանդի խաչմերուկում 3 մեքենա է բախվել. կա վիրավոր․ վարորդներից մեկը դիմել է փախուստի Կրեմլում պատասխանել են Մոսկվա Թրամփի այցի հնարավորության մասին հարցին Ջուր չի լինելու. Հասցեներ
Ամենադիտված