Բերման է ենթարկվել գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը
Հրապարակումներ
Oragir.News-ի տեղեկություններով` բերման է ենթարկվել գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։
Մեր տեղեկություններով` Կարապետ Պողոսյանին որպես իրավապաշտպան հրավիրել են ԴԱՀԿ իր շահառուներից մեկի խնդրով։
ԴԱՀԿ-ի պետը իրավապաշտպանին ասել է, որ տեսքը իր սրտով չէ։ Պողոսյանն էլ ասել է, որ դու կին չես, բնական է, որ տեսքս սրտովդ չէ։
Կարապետ Պողոսյանը դուրս է եկել, հետո կես ժամ հետո մտել է ներս ասել են, որ տանելու են ոստիկանության բաժին։ ԴԱՀԿ աշխատակիցը դրսում բռունցքներով հարձակվել է Կարապետ Պողոսյանի վրա, ինչի արդյունքում Կարապես Պողոսյանը մարմնական վնասվածքներ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Կարապետ Պողոսյանը դեռևս գտնվում է ոստիկանության Մուշի բաժնում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից