Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը 

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության ամուր հիմք չեն. Օսկանյան

Հրապարակումներ

Օգոստոսի 8-ի ստորագրված և նախաստորագրված պայմանագրերը ողջունող և աջակցող հայ քաղաքական գործիչները, փորձագետներն ու վերլուծաբանները պնդում են, որ, չնայած դրանց թերություններին, այդ համաձայնագրերը Հայաստանին հնարավորություն են տալիս դուրս գալու մեկուսացումից ու փակելու հակամարտության էջը։ Սակայն ուշագրավ է, որ նրանք բոլորը՝ առանց բացառության, ապավինում են «չնայած թերություններին» ապահովագրական արտահայտությանը։ 

Այս մասին գրել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Իրականությունն այն է, որ այդ փաստաթղթերի թերությունները այնքան բազմաթիվ և հիմնարար են, որ կարող են գերակշռել Հայաստանի համար բոլոր հնարավոր դրական արդյունքները։

Ըստ այս լավատեսական ընթերցման՝ Հայաստանը ձեռք է բերում իր ներկա սահմանների ճանաչում, ուժի կիրառման բացառման վերաբերյալ հավաստիացումներ և տնտեսական առավելություններ՝ նոր ճանապարհների և երկաթուղային նախագծերի շնորհիվ։ Սակայն այս մեկնաբանությունը, թեև ցանկալի, շատ հեռու է հուսալիությունից։ Կան չորս հիմնական հարցեր, որոնք հաճախ անտեսվում են աջակիցների կողմից և որոնք արժանի են առանձնակի ուշադրության։

Առաջին՝ այս համաձայնագրերին աջակցողները չպետք է մոռանան, որ դրանք կնքվում են Արցախի ամբողջական կորստի հաշվին։ Պայմանագիրը օրինականացնում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան ու ավելի քան 120.000 հայերի հարկադիր տեղահանումը իրենց հայրենական հողերից։ Այս փաստաթղթերը իսկական արժեք կունենային Արցախի և Լաչինի գոյության՝ թեկուզ նրա քաղաքական կարգավիճակի ձևափոխված պայմաններում, որի լայն հնարավորությունը ուներ Փաշինյանը իր իշխանության առաջին տարիներին։ Արցախի չգոյության պայմաններում կարդալ այդ փաստաթղթերը և գոհունակություն հայտնել՝ մեղմ ասած, շատ դժվար է։

Երկրորդ՝ ինչպես էլ որ այն ներկայացվի, այսպես կոչված «ապաշրջափակման» նախագիծը Ադրբեջանին տալիս է ինքնիշխան իրավունք՝ օգտվելու Հայաստանի ամենաստրատեգիական տարածաշրջանով անցնող միջանցքից։ Աջակցողները պնդում են, թե նախագիծը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը։ Գործնականում, սակայն, Հայաստանը ստիպված է եղել զիջել վերահսկողությունը տարանցման նկատմամբ այն պետությանը, որը բազմիցս սպառնացել է իր գոյությանը։ Ադրբեջանի համար սա փոխադարձ տնտեսական օգուտի մասին չէ, այլ իր վաղեմի պահանջի կատարումը միջանցքի վերաբերյալ՝ մի բան, որ խարխլում է Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։

Երրորդ՝ խաղաղության պայմանագիրը ինքնին որևէ երաշխիք չի տալիս Հայաստանի ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության վերաբերյալ։ Տեքստը այդ հարցերը թողնում է ապագա սահմանազատմանը, որը դեռևս մնում է չլուծված և խոցելի Ադրբեջանի ճնշմանը։ Վաշինգտոնի համաձայնագրերում չկա ոչինչ, որ կկանխի Ադրբեջանի հետագա պահանջները Հայաստանի սահմանադրության, սահմանների կամ արտաքին քաղաքականության նկատմամբ։

Վերջապես, այս համաձայնագրերի աշխարհաքաղաքական հետևանքների շուրջ վերլուծությունների մեծ մասը հիմնված է հակասական ենթադրությունների վրա։ Ոմանք պնդում են, թե այս կարգավորումը շահավետ կլինի բոլորի՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համար, մինչդեռ մյուսները պնդում են, որ այն նպատակ ունի նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը, զսպել Իրանին կամ ուժեղացնել Թուրքիային։ Իրականությունն այն է, որ Հարավային Կովկասը և նրան շրջապատող տարածաշրջանը մշտապես փոփոխության մեջ են։ Ոչ ոք չի կարող վստահությամբ կանխատեսել, թե ինչպես կզարգանան տարածաշրջանային իրադարձությունները, հատկապես գերտերությունների մրցակցության պայմաններում։ Ասել, թե այս համաձայնագրերը երաշխավորում են կայունություն, նշանակում է անտեսել պատմությունը․ տարածաշրջանը բազմիցս ցույց է տվել, թե որքան արագ կարող են փլուզվել թվացյալ հաջողությունները։

Օգոստոսի 8-ի համաձայնագրերը խաղաղության ամուր հիմք չեն, այլ ավելի շուտ ստեղծված իրավիճակի ֆորմալիզացում, որը միանշանակ լեգիտիմացնում է հայկական կորուստները, անորոշ է թողում անվտանգային հարցերը և նույնիսկ խորացնում երկրի խոցելիությունը։ Դրանց ողջունելը՝ առանց այս չորս իրողությունների հետ առերեսվելու, նշանակում է շփոթել ձևականությունն ու արարողությունը բովանդակության հետ»,-գրել է Օսկանյանը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ) Մակրոն․ Ուկրաինան ՆԱՏՕ-ի հետ առանցքային դեր է խաղում Եվրոպայի անվտանգության ապահովման գործում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ին Ինչ է թաքցնում Մեծ կանիոնը․ գիտնականները բացատրել են առեղծվածային բացը Երկրի պատմության մեջ (լուսանկար) Շոտլանդիայում վերականգնել են հռոմեական կայսեր՝ ավելի քան 1 800 տարի առաջ ապամոնտաժված ոսկեզօծ արձանի տեսքը Գլխով առաջ․ նիդերլանդական ստարտափը ներկայացրել է վարորդի անսովոր նստեցմամբ հիպերքարի հայեցակարգ (լուսանկարներ) Սաուդյան Արաբիայում հայտնաբերել են որսի համար թույնի հնագույն կիրառման հնարավոր հետքեր՝ մոտ 125 հազար տարի առաջ (լուսանկար) Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է Բահրեյնում ամերիկյան ՌՏԿ-ի վրա վեց անօդաչու թռչող սարքով հարձակման մասին Տղամարդը մահացել է բերանում ռումբի պայթյունից, որը քողարկված էր քաղցրավենիքի մեջ. ՀնդկաստանՓարիզում գների բարձրացման դեմ ցույցի ժամանակ բшխումներ են տեղի ունեցել Մի տեղադրեք տոնածառ այս օրերին. Անհաջող ամսաթվեր, որոնք կփչացնեն ամբողջ Նոր տարին Ծեծկռտուք «Վայոց ձոր» ԲԿ-ում՝ բժիշկների և հիվանդի հարազատի միջև. Բժիշկներից մեկը ստացել է մարմնական վնասվածք Նոյեմբերի 16-22 շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշաններն են շահելու Իտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համար Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
Ամենադիտված