Դերենիկ Դումանյանը բացառում է, որ Հայաստանում մարդու օրգանների վաճառքի մաֆիա է գործում
Հայաստան
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում բացառեց, որ Հայաստանում մարդու օրգանների վաճառքի մաֆիա է գործում:
«Չկա նման բան, չի էլ կարող լինել: Կարծեմ թե պրոֆեսոր Օկոևը սպառիչ պատասխան է տվել, և կարծում եմ, որ այդ խնդիրը նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է եղել, և այդ պատասխանի մեջ սպառիչ պատասխան հնչել է արդեն: Ես ավելացնելու ոչինչ չունեմ»,-ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը տարածել էր մի տեսանյութ, որտեղ Աշտարակի բնակիչ Կարապետ Կարապետյանը, հայտարարելով, թե Հայաստանում գործում է մարդու օրգանների վաճառքի մաֆիա:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի