2012-ի դեկտ. 28-ից 2013-ի հունվարի 7-ը Առողջապահության նախարարության «Թեժ գիծ»-ն արձանագրել է 50 հեռախոսազանգ
ԱՐԽԻՎ
2012 թվականի դեկտեմբերի 28-ից 2013-ի հունվարի 7-ն ընկած ժամանակաընթացքում ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» ծառայությունում արձանագրվել է 50 հեռախոսազանգ: Դրանցից 22-ը տեղեկատվական բնույթի է եղել, 3-ը վերաբերել է 0-7 տարեկան երեխաների անվճար բժշկական օգնությանը, 5-ը' ծննդօգնությանը, 7-ը' մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնությանը, 5-ը' առողջության առաջնային պահպանմանը և 2-ը' դեղերի տրամադրմանը։ Մնացած 6 դեպքում բարձրացվել են նախարարության գործառույթներին չվերաբերող հարցեր:
Բոլոր հարցերի վերաբերյալ տրամադրվել են պարզաբանումներ, անհրաժեշտության դեպքում կատարվել է համապատասխան միջամտություն խնդիրը կարգավորելու նպատակով:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)