ԱՄՆ-ը 2,5 մլն դոլար փոխհատուցում կվճարի բանակից ազատված նույնասեռականներին
ԱՄՆ
ԱՄՆ-ի դատարանի որոշմամբ՝ Դաշնային կառավարությունը պարտավորվել է ամբողջական փոխհատուցում վճարել բանակից ազատված նույնասեռականներին, որոնք իրենց հասանելիք նպաստի կեսը չէին ստացել բացահայտ նույնասեռական լինելու պատճառով: Այս մասին հունվարի 9-ին հայտնել է USA Today-ը:
Իշխանությունները համաձայնել են սեռական կողմնորոշման պատճառով աշխատանքից ազատված զինծառայողներին շուրջ 2,5 մլն դոլար նպաստ վճարել: Հայցը 2010 թ.-ին դատարան էր ներկայացվել Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության կողմից (American Civil Liberties Union, ACLU)՝ 181 նախկին զինծառայողների անունից: Նրանցից յուրաքանչյուրին վճարվելու է 14 հազար դոլար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)