Պակիստանի Քվետտա քաղաքում ահաբեկչության հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
Աշխարհ
Առնվազն 11 մարդ զոհվել և 10 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ Պակիստանի արևմուտքում գտնվող Քվետտա քաղաքում ահաբեկչության արդյունքում: Ինչպես փոխանցում են տեղի լրատվամիջոցները, ռումբը տեղադրված է եղել քաղաքի ռազմական անցակետի հարևանությամբ:
Պակիստանում գործող և ոչ մի զինված ահաբեկչական խմբավորում դեռևս ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա չի վերցնում:
Կվետտա քաղաքը Բելուջիստանի մայրաքաղաքն է, որը նաև Պակիստանի ամենաանհանգիստ շրջաններից մեկն է: Զինված ահաբեկչական խմբավորումներից բացի, այդտեղ գործում են Ալ-Քաիդայի և Թահրիք-թալիբան Պակիստան խմբավորումները: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)