5 ֆրանսիացի է վիրավորվել Եգիպտոսում վթարի հետևանքով
Աշխարհ
Եգիպտոսի անվտանգության աշխատակիցները նշել են, որ 5 ֆրանսիացի է վիրավորվել Եգիպտոսում այն բանից հետո, երբ միկրոավտոբուսը շուռ է եկել ձնով ծածկված լեռնային ճանապարհի վրա Սինայի թերակղզում: Այս մասին նշում է Asocciated press գործակալությունը:
«Պատահարը տեղի է ունեցել հինգշաբթի առավոտյան, երբ կանայք մեկնում էին Սինա լեռան մոտ գտնվող Սբ. Քաթերինայի եկեղեցի»,-այս մասին նշել է վանքի ոստիկանության ղեկավար Ահմեդ Սայիդը:
Նա նաև ավելացրել է, որ երկուսի առողջական վիճակը ծայրահեղ է:
Եգիպտոսում ճանապարհային վթարները պարբերական բնույթ են կրում վատ ճանապարհային պայմանների պատճառով, իսկ ձյունն իր հերթին բարդացրել է երթևեկությունը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)