BMW-ն վաճառքի ռեկորդային ցուցանիշ է արձանագրել
Աշխարհ
BMW ավտոարտադրող կազմակերպությունը այս տարի արձանագրել է վաճառքի ռեկորդային ցուցանիշ թե իր հիմնական ապրանքանիշի, թե Mini և Rolls- Roys ապրանքանիշերի վաճառքի առումով: Այս մասին հաղորդում է BBC գործակալությունը:
Ընդհանուր վաճառքը 2012-ին կազմել է շուրջ 1.85 մլն ավտոմեքենա, որը 11 %-ով ավելի շատ է, քան նախկին տարվա ցուցանիշը: Ամենաշատ վաճառքը պատկանում է BMW-ին, որը կազմել է 1.54 մլն և 12 % աճ է արձանագրել:
BMW վաճառքի և մարքեթինգի գծով տնօրեն Յան Ռոբերթսոնը նշել է, որ դրական նորություններով են մուտք գործել նոր տարի և հույս է հայտնել, որ 2013 թվականը ևս կլինի վաճառքի հարցով ռեկորդային տարի:
BMW-ն նշել է, որ նա վաճառքի աճ է արձանագրել բոլոր տարածաշրջաններում. այսպես՝ 1% աճ՝ Եվրոպայում, 33%՝ Ռուսաստանում, 32%՝ Ասիայում և 14%՝ ԱՄՆ-ում:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)