Բեյոնսեն կերգի Օբամայի համար
ԱՄՆ
Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն կկատարի ԱՄՆ-ի հիմնը՝ The Star-Spangled Banner-ը, Բարաք Օբամայի երդման արարողության ժամանակ: Արարողությունը կկայանա հունվարի 21-ին: Միջոցառմանը նաև ելույթ կունենան Քելի Քլերքսոնը և Ջեյմս Թեյլորը:
Նշենք, որ Բեյոնսեն վաղուց էր աջակցում վերընտրված նախագահին: Նա իր ամուսնու՝ Ջեյ-Զիի հետ մասնակցում էր 2012 թվականի նախագահական քարոզարշավին:
Օբամայի վերընտրությունից հետո երգչուհին արդեն ելույթ է ունեցել նրա պատվին: Այդ ելույթի ժամանակ նա կատարեց At Last ստեղծագործությունը՝ հենց այն երգը, որի ներքո նախագահը և իր կինը ՝ Միշելը, պարել էին իրենց առաջին պարը, հայտնում է cosmo.ru-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)