Լույս աշխարհ է եկել Էլթոն Ջոնի և նրա ամուսնու երկրորդ երեխան
Աշխարհ
Էլթոն Ջոնը և և նրա ամուսինը՝ Դեյվիդ Ֆերնիշը, ունեցել են իրենց երկրորդ երեխային: Ինչպես նրանց առաջին որդուն՝ Զախարին, այնպես էլ երկրորդ երեխային լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Երկրորդ երեխայի մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն: Ինչպես նշում են զույգին մոտ կանգնած աղբյուրները, նրանք չեն պատրաստվում երբևէ բարձրաձայնել փոխնակ մոր անունը:
Հիշեցնենք, որ 65-ամյա Էլթոն Ջոնը և 50-ամյա Դեյվիդ Ֆերնիշը դաստիարակում են իրենց որդուն՝ Զախարին, որն արդեն երկու տարեկան է: Երաժիշտն անգամ պնդել է, որ պատրաստ է թողնել բեմը հանուն երեխայի:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան