Նորո. «2012-ին Աստված ինձ բալիկ պարգեւեց»
Հասարակություն
BRAVO.am-ը դեռ 2010-ին պատմել է, որ սերը Նորոյին Միացյալ Նահանգներ տարավ, որտեղ էլ ընտանիքի հետ նա բնակվում է արդեն երեք տարի: 2012-ին երգչի կյանքում հիշարժան մի շարք իրադարձություններ են կատարվել, որոնք իր հետ Նորոն բերել է նոր տարի:
Ապրում եմ ծնողներիս, կնոջս՝ Արմինայի ու փոքրիկ հրաշքիս՝ Տիգրանի հետ:
Չեմ դադարում ստեղծագործել: Այժմ աշխատում եմ «Bouvardia» ռեստորանում, որտեղ երգում է նաեւ Շպռօտը:
Այս ամիս Շուշան Պետրոսյանի հետ դուետ կներկայացնենք, հետո արդեն լույս կտեսնի նոր ձայնասկավառակս:
Ցավոք, Նոր տարին տանը չեմ դիմավորել. տարեմուտի գիշերը Mister X-ի հետ երգել ենք ռեստորանում:
Նոր տարին ինձ համար շատ կարեւոր տոն է. ամփոփում եմ անցած տարին, ձեռքբերումներս, հաջողություններս եւ սպասում ամանորյա հրաշքների… Միայն պետք է լավատես լինել:
Այս տարի բնական եղեւնի ենք զարդարել: Փորձում ենք հնարավորինս պահպանել ավանդույթները, հայկական ավանդական սեղան ենք դնում եւ այլն: Այդ ամենի մասին հոգում է մայրս:
Զբաղվածության պատճառով նվերներ չեմ հասցնում գնել. գումարը տվել եմ կնոջս, որն էլ զբաղվել է այդ հարցով:):
Ամանորյա բլինչիկն եմ շատ սիրում: Նաեւ հաճելի է լավ մարդկանց շրջապատում դիմավորել Նոր տարին:
2012-ն ինձ համար շատ լավ տարի էր. Աստված ինձ բալիկ պարգեւեց, ունեցա սիրած աշխատանք եւ ստացա «Գրին քարտ»՝ 10-ը տարով: Բոլորն էլ հետս տանում եմ 2013:):
Իմ ազգին միայն առողջություն եմ մաղթում:
Շատ եմ կարոտել Հայաստանի ջերմությունը. օտարության մեջ հայկական ամեն բան կարոտում եմ:
Առաջ Աստված, ուզում եմ ապրիլին մեկ ամսով գալ Հայաստան՝ կարոտս առնելու:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը