Շնորհակալություն փրկարարներին
Հասարակություն
ՀՀ ԱԻ նախարարության «911» արագ արձագանքման ծառայությունը կարճ ժամանակում նվաճել է մեր համաքաղաքացիների վստահությունը, ինչի մասին վկայում է այնտեղ ստացվող զանգերի օր-օրի աճող թիվը։ Այս ծառայությունը մշտապես գտնվում է ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի ուշադրության կենտրոնում, զարգանում, ավելացնում հնարավորություններն ու տեխնիկական զինվածությունը։
Անցյալ տարվա ընթացքում ՀՀ բջջային երեք օպերատորներից ստացված տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կենտրոնի «911» արագ արձագանքման ծառայությունը ստացել է շուրջ 1.2 միլիոն զանգ (չհաշված անալոգային կայաններից ստացված զանգերը)։ Այս թիվը զգալիորեն գերազանցում է հանրապետության արագ արձագանքման մյուս ծառայություններում ստացված զանգերի թիվը միասին վերցրած։
Ստացվող զանգերի թվում քիչ չեն նաև դեպքեր, երբ մարդիկ զանգահարում են իրենց երախտագիտությունը հայտնելու «911» ծառայությանը, հրշեջ-փրկարարներին և փրկարարներին՝ արագ ու պրոֆեսիոնալ արձագանքի, ճիշտ ու գրագետ կազմակերպված հրդեհաշիջման, խորհրդատվության, հոգատար ու սրտացավ վերաբերմունքի համար։
Տների փակ դռներ ու դրանց հետևում մնացած երեխաներ կամ միայնակ ու անօգնական ծերեր, արագ մարված հրդեհ, դպրոցի լաբորատորիայում մնացած թունավոր նյութերի տեղափոխում, ծխատարից ու գետից կենդանիների դուրսբերում, ձնակույտում արգելափակված ավտոմեքենաներ, սառցապատ ու դժվարանցանելի ճանապարհներով վատառողջ մարդկանց տեղափոխում պատգարակով և անգամ օգնություն տարբեր կենցաղային հարցերում։
Ահա սա է ոչ լրիվ դեպքերի ցանկը, երբ մեր համաքաղաքացիները հետադարձ զանգերով կամ տվյալ ահազանգին արձագանքող փրկարարներին տեղում շնորհակալություն են հայտնել օգնության համար։
Մարդկանց փրկելն ու օգնելը փրկարարի աշխատանքն է, ավելի ճիշտ՝ ծառայողական պարտականությունը, և նրանցից ոչ մեկը երբևէ շնորհակալության չի սպասում։ Բայց չմոռանանք, որ շատ հաճախ ուրիշին օգնելու համար նրանք վտանգի են ենթարկում իրենց կյանքը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը