Բեյոնսեն մերկացել է GQ ամսագրի համար
Աշխարհ
Բեյոնսեն մերկացել է տղամարդկանց համար նախատեսված GQ առաջատար ամսագրի փետրվարյան համարի համար։ Չնայած երգչուհին անցյալ տարի մայր է դարձել, նա առաջվա պես հրաշալի տեսք ունի։ Ամսագրի շապիկին նա հայտնվել է հովազի մորթու նման ներքնազգեստով եւ բաց թոփով, որոնք քիչ բան են թաքցնում։ «Ասում են, այս 31-ամյա գեղեցկուհին երեխա ունի։ Այսպիսի մարմնո՞վ։ Չի կարող պատահել, երեւի սխալ են լսել»,- կատակում են LA Times-ի լրագրողները։
Իհարկե, GQ –ի լուսանկարները, ինչպես նաեւ շատ այլ ամսագրերում հրապարակվածները, սովորաբար մշակվում են համակարգչով, սակայն նույնիսկ այդ դեպքում երգչուհին պարզապես հրաշալի տեսք ունի, հայտնում է style.news.am-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)