Հիմա էլ Sex Shop՝ Երևանում
Հասարակություն
Շատ շուտով Երևանում կբացվի սեքս-շոփ, որտեղ վաճառքի կհանվեն սեռական հարաբերությունների ժամանակ կիրառվող և դրանք ավելի արկածային դարձնող պարագաներ՝ ըստ Slaq.am-ի տեղեկությունների։
Նշենք, որ սեքս-շոփեր գոյություն ունեն գրեթե բոլոր եվրոպական և ժամանակակից այլ երկրներում:
Երևանում ևս տարիներ առաջ Կասկադի հարևանությամբ գործում էր նման խանութ, որը, սակայն, երկար կյանք չունեցավ և մի քանի ամիս գործելուց հետո փակվեց:
Պատճառը, հավանաբար այն է, որ խանութը չկարողացավ եկամտաբերություն ապահովել, քանի որ հայ հասարակությունը բավականին կոմպլեքսավորված է և շատ քչերը ռիսկ կանեին անգամ մոտենալ այդ խանութին՝ խուսանավելով օտարների հայացքից:
Ինչևէ, անցել են տարիներ, և այժմ իրավիճակը մի փոքր այլ է: Այսօր շատ ու շատ երիտասարդներ անգամ ծիծաղելով են խոսում աղջկա կուսության մասին և կողմ են ազատ սեռական հարաբերություններին, ուստի խանութի առկայությունը կարող է նրանց անգամ խիստ անհրաժեշտ լինել:
Թե ով կլինի խանութի սեփականատերը և որտեղ այն տեղակայված կլինի, դեռևս հայտնի չէ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը