«ՀԺ». Հունվարի 17-ին կգումարվի Աժ էթիկայի հանձնաժողովի նիստը
Հայկական Մամուլ
Հունվարի 17-ին Աժ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը կգումարի այս տարվա իր առաջին նիստը: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցին ի պատասխան տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը: Նա ասել է, որ փոքրիկ հավանականություն կա նաև արտահերթ նիստի, բայց հունվարի 17-ը հերթական նիստի ամսաթիվն է:
Այդ օրը քննարկվելու է երեք հարց, որ հանձնաժողովը վարույթ է ընդունել նախորդ տարեվերջին: Դրանք են «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ի դիմումը ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, Արմեն Ռուստամյանի դիմումը 83 պատգամավորների վերաբերյալ և «Թրանսփարենսի ինթերնեշնլի» դիմումը ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանի վերաբերյալ:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին