«Առավոտ». Հրանտ Բագրատյանն իշխանությունների հետ չի համագործակցում
Հայկական Մամուլ
«Նման բան չկա: Բացարձակ չկա: Ես Ձեզ վստահեցնում եմ: Ոչ մի համաձայնության, անգամ այդպիսի մտադրություն չկա՝ համաձայնության գալ Բագրատյանի հետ: Չի կարող լինել այդպիսի բան»,- երեկ «Առավոտ»-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը այսպես պատասխանեց կոնգրեսականների մեղադրանքներին, թե Հրանտ Բագրատյանն իշխանության հետ գուցե համագործակցում է:
Իսկ թե ինչու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվել՝ ՀՀԿ պատգամավորն ունի իր բացատրությունը. «Տարիքը չէ: Տարիքը պատրվակ է: Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքական լուրջ գործիչ է, լրջորեն վերլուծել է իրավիճակը, հանրային ընկալումները, հանրության վերաբերմունքը իր քաղաքական ուժի նկատմամբ, և բոլոր ռեսուրսները համադրելով՝ ինքն էլ եկել է այն եզրակացության, որ ամեն ինչի սկիզբ ունի իր վերջը: Նա այդ ճշմարտությունը հասկացել է»:
Թերթի հարցին՝ ԲՀԿ-ի հարցում սխալ հաշվարկները կարո՞ղ էին հիմք հանդիսանալ այսօրվա ՀԱԿ-ի պասիվության, նա պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչքանով է դա նպաստել կամ ծառայել՝ որպես գործիք, միջոց, որպեսզի իր որոշումն ավելի արագ արվի, բայց նրանք էլ կատարել են իրենց հաշվարկները ե համոզվել, որ ըստ էության ճիշտ է այդպես դիրքերը չխափանել»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին