Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

«Հայկական ժամանակ». Պարտված թեկնածուն պետք է շնորհավորի հաղթած թեկնածուին

Հայկական Մամուլ

Նախօրեին արդեն սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը սկսել է հանրությանը նախապատրաստել, թե առաջիկա նախագահական ընտրություններում ով է լինելու երկրորդը: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ինչպես տեղեկացրել էին, ըստ իշխանության սցենարի, 2013-ի նախագահական ընտրություններում պետք է արևմտյան արժեքներ ներմուծվեն, և առաջին անգամ ՀՀ ընտրական պատմության մեջ պարտված թեկնածուն պետք է շնորհավորի հաղթած թեկնածուին: Իշխանական շրջանակներում նշում են, որ այդ դերը պետք է ստանձնի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, այսինքն, հենց նա պետք է նախագահական ընտրություններից հետո շնորհավորի Սերժ Սարգսյանին:

Եվ ահա, նախօրեին Ահարոն Ադիբեկյանը հրապարակեց իր թվերը, ըստ որոնց՝ փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում Սերժ Սարգսյանը դեկտեմբերի վերջի դրությամբ ուներ կողմնորոշված ընտրազանգվածի 72 տոկոս, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 20 տոկոս ձայն, մնացած թեկնածուները միասին՝ բավական ցածր: Ու թեև նույն Ադիբեկյանը նշեց, որ երկրորդ տեղի համար պայքարելու են Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, իսկ մյուս թեկնածուները ծաղրածուներ են, այդուհանդերձ, նրա գնահատականները Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին բավական դրական էին ու, թերևս, նախագահական նստավայրում գծած սցենարի վկայությունը: Ադիբեկյանը հայտարարեց նաև, թե իրենց իրականացրած սոցիոլոգիական հարցման ընթացքում հարցին՝ ում եք տեսնում ընդդիմության միասնական թեկնածու, 9 տոկոսը պատասխանել են՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հարցը, թե՝ ՀՀ նախագահի թեկնածուներից ո՞վ կարող է առաջիկա ընտրություններում զբաղեցնել երկրորդ տեղը, բավական լայն քննարկման առարկա է դարձել: Ոմանք պնդում են, թե այդ տեղը Րաֆֆի Հովհաննիսյանը կզբաղեցնի, մյուսները վստահ են, որ երկրորդ տեղը բաժին կհասնի Հրանտ Բագրատյանին: Ավելին, վերջին տեսակետի որոշ կրողներ շրջանառության մեջ են դրել լուրեր, թե նախագահական ընտրություններից հետո Հրանտ Բագրատյանը ՀՀ վարչապետ է դառնալու: Այդ ամենը զուգորդվում են նաև օրերս լրատվամիջոցներից մեկում տեղ գտած այն տեղեկություններով, թե ընտրություններից հետո գործող վարչապետ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկություն է սպասվում, ինչը այս պահին, գոնե, այնքան էլ իրատեսական չի թվում:

Երեկ «ՀԺ»-ն մի շարք հարցեր է ուղղել Աժ պատգամավոր, ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին:

- Պարոն Բագրատյան, շատ է քննարկվում, թե առաջիկա ընտրություններում ո՞վ կզբաղեցնի երկրորդ տեղը: Դուք ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը այդ առումով, թե՞ կարծում եք, որ կհաղթեք:

- Մենք հիմա տեղերից չենք խոսում: Ամբողջ շտաբը, մեր բոլոր ուժերը այս պահին նպատակադրված են առավելագույն արդյունք, հաղթանակ ապահովելու համար:

- Վերլուծաբանների կարծիքով (այդ մասին նաև որոշ կոնկրետ տեղեկություններ կան), իշխանությունների համար խիստ կարևոր է, որպեսզի երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն ընտրություններից հետո շնորհավորի Սերժ Սարգսյանին, եթե դուք լինեք երկրորդ տեղում, կշնորհավորե՞ք նրան, թե՞ ոչ:

- Այս պահին դեռ որևէ իրադարձություն տեղի չի ունեցել, և մենք «եթե»-ներով չենք ուզում խոսել: Ամբողջ թիմը աշխատում է հաղթանակի համար:

- Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը երեկվանից սկսել է հանրությանը նախապատրաստել, որ երկրորդ տեղը զբաղեցնելու է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ բացի Սերժ Սարգսյանից ու Րաֆֆի Հովհաննիսյանից, նախագահի մնացած բոլոր թեկնածուները միասին շատ քիչ տոկոսներ են ստանալու, ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ի՞նչ եք կարծում, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը զբաղեցնի երկրորդ տեղը, նա կշնորհավորի՞ Սերժ Սարգսյանին:

- Մեզ այդպիսի բան հայտնի չէ, իսկ ընդհանրապես հարցումները չենք մեկնաբանում:

- Պարոն Բագրատյան, վերջին օրերին լուրեր են տարածվել այն մասին, թե նախագահական ընտրություններից հետո դուք ՀՀ վարչապետ եք նշանակվելու, կմեկնաբանե՞ք այդ խոսակցությունները:

- Ինձ այդպիսի խոսակցություններ հայտնի չեն:

Այն, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, իսկապես, կշնորհավորի Սերժ Սարգսյանին, եթե երկրորդ տեղը զբաղեցնի, թերևս կասկածից վեր է. նա արևմտյան արժեքների և մտածողության կրող է, կոմպրոմիսային գործիչ: Պնդումներ կան, որ այս ընտրություններում նրա հիմնական առաքելությունը հենց դա էլ լինելու է: Իսկ Բաղրամյան 26-ի ու, մասնավորապես, Սերժ Սարգսյանի համար խիստ կարևոր է այդ հանգամանքը: Նրա ղեկավարած կուսակցության առջև խնդիր է դրված՝ ազատ, արդար, թափանցիկ ու դեմոկրատական ընտրությունների տպավորություն ապահովել, որոնց ավարտից հետո էլ, ինչպես նշեցինք, պարտված թեկնածուն պետք է ընդունի ընտրությունների արդյունքներն ու շնորհավորի «հաղթած» թեկնածուին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված