«ՉԻ». ԱԳ նախարարի սենսացիոն հայտարարությունը
Հայկական Մամուլ
Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով երեկ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հիմնական խումբը՝ առաքելության ղեկավար Հայդի Տալիավինի գլխավորությամբ: Դիտորդների խումբը հանդիպում է ունեցել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այս հանդիպման ժամանակ Նալբանդյանը կարելի է ասել, սենսացիոն հայտարարություն է արել: Մասնավորապես, Նալբանդյանը ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե «անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները դրական են գնահատվել միջազգային կառույցների կողմից, որոնք նաև համապատասխան առաջարկություններ են արել ընտրական գործընթացները բարելավելու նպատակով: Այդ առաջարկությունների իրագործման համար անցյալ տարվա օգոստոսին Սերժ Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարևոր աշխատանք է կատարվել»:
Բանն այն է, որ մինչև այժմ ընտրությունների հարցով զբաղվելու նպատակով ստեղծված որևէ աշխատանքային խմբի մասին տեղեկատվություն չի տարածվել: Այսինքն, կամ իշխանություններն այդ խումբը ստեղծել են ծածուկ և հանրությանն այդ մասին ոչինչ չեն ասել, կամ Նալբանդյանն ուղղակի դիտորդների աչքին թոզ է փչել: Թերթը խոստանում է առաջիկայում պարզել ԱԳ նախարարի հիշյալ հայտարարության մասին բոլոր մանրամասները:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին