Մազմանյանը նվաճում է հայ-իտալական օդը
Հայաստան
Ամեն տեսակ ընդդիմությանն ատող ու Սերժ Սարգսյանին պարբերաբար սատարող ռեժիսոր Արմեն Մազմանյանը, պարզվում է, այս իշխանության օրոք ոչ միայն պաշտոնական առաջընթաց գրանցեց' դառնալով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, այլև լայն թափով առաջ է գնում բիզնես բնագավառում, ընդ որում՝ միջազգային:
«Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով՝ Արմեն Մազմանյանը իտալական «Ալ Իտալիա» ավիաընկերության հետ աշխատող «Ֆեստա Տուր Ավիա» ընկերության համասեփականատերն է, ինքնաթիռ է վարձակալել և Երևան-Հռոմ չվերթներ է իրականացնում: Երեկ փորձեցինք նրա հետ խոսել, սակայն պարոն Մազմանյանը, տեղեկանալով հարցի էությանը, քարտուղարուհու միջոցով պատասխանեց, որ զբաղված է մեր հարցերին պատասխանելու համար:
Հիշեցնենք, որ Արմեն Մազմանյանը Վանո Սիրադեղյանի ՆԳ նախարար եղած ժամանակ դատապարտվել էր խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք կրելու համար, ինչի համար էլ, թերևս, ատում է ՀՀՇ-ին: Իսկ Սերժ Սարգսյանին խիստ համակրելու առիթներ, փաստորեն, կան:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի