«ՉԻ». Ինչո՞վ է զբաղված Նունե Եսայանը
Հայկական Մամուլ
«ՉԻ»-ի տեղեկություններով՝ երգչուհի Նունե Եսայանը Երևանում պատրաստվում է արվեստի դպրոց բացել, որտեղ հնարավորություն կունենան երգարվեստ ուսումնասիրել և առհասարակ երաժշտական կրթություն ստանալ բոլոր ցանկացողները: Ասում են նաև, որ Եսայանը փորձելու է առաջնահերթ «հավաքագրել» անապահով ընտանիքների տաղանդավոր երեխաներին, որոնց հնարավորություն է տրվելու առանց վճարելու սովորել իր հիմնադրած կառույցում: Խոսակցությունների իսկությունը ճշտելու նպատակով թերթը զրուցել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի, երգչուհի Նունե Եսայանի հետ:
Վերջինս հաստատել է շրջանառվող տեղեկությունները՝ հավելելով. «Ես հիմա ուզում եմ տաղանդավոր երեխաներին, որոնք կլինեն անապահով ընտանիքից, որոնք հնարավորություն չունեն վճարելու, բայց շատ տաղանդավոր են, ինչ-որ բանով օգնել: Շատերն արդեն գիտեն այս նախաձեռնության մասին, օրական գալիս են, վիդեոտեսանյութեր են բերում, ձայնասկավառակներ և այլն: Գործընթացն արդեն սկսված է, և մեկ տարի է, ինչ ես զբաղված եմ այդ գործով»: Որտե՞ղ է լինելու հաստատությունը, ունենալո՞ւ է այն դպրոցի կամ կրթահամալիրի կարգավիճակ, թե՞ ոչ, ովքե՞ր են դասավանդելու երեխաներին կամ աշխատելու նրանց հետ: Այս և այլ հարցերին երգչուհու պատասխանները թերթը խոստանում է հրապարակել վաղվա համարում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին