Չավեսի կողմնակիցները ցույց են կազմակերպել նրա չկայացած երդմնակալության օրը
Աշխարհ
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում հունվարի 10-ին երկրի նախագահ Ուգո Չավեսի կողմնակիցները ցույց են կազմակերպել՝ ի աջակցություն նախագահի:
Ինչպես հայտնում է AFP-ն, ցույցին մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ:
Բազմահազարանոց ցույցը տեղի է ունեցել նախագահական նստավայրի մոտ: Ամբոխը Չավեսին աջակցող լոզունգներ է վանկարկել, ինչպես նաև բողոքներ հնչեցրել Չավեսի ընդդիմադիրների հասցեին:
Ցույցը նվիրված էր հունվարի 10-ին նշանակված, բայց Չավեսի հիվանդության պատճառով չկայացած երդմնակալության արարողության օրվան:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան