ԱՄՆ-ի դատարանը քննարկում է սպանված Բեն Լադենի լուսանկարները հրապարակելու հարցը
ԱՄՆ
Վաշինգտոնի դատարանը քննարկում է Ալ Քաիդայի առաջնորդ սպանված Ուսամա բեն Լադենի լուսանկարների և տեսահոլովակների հրապարակման հարցը. հաղորդում է Ալ Արաբիան:
Հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը գնում է հուղարկավորման ժամանակ արված 52 լուսանկարի և Պակիստանում Ալ Քաիդայի առաջնորդին լիկվիդացնելու ուղղությամբ կազմակերպած ամերիկյան հատուկ գործողության ժամանակ արված նկարների մասին:
Հիշեցնենք, որ նախկինում ԱՄՆ-ն հրաժարվել էր հրապարակել Բեն Լադենի լուսանկարները՝ զգուշանալով, որ դա կարող է սպառնալ արտասահմանում ամերիկացիների կյանքին:
Բեն Լադենը սպանվել է 2011թ. մայիսի 2-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 50 կմ հետավորության վրա գտնվող Աբասաբադի իր առանձնատանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)