Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ադրբեջանի հոգեբանական բարդույթը կամ «Ազերի» նախագիծը

Հայաստան

Առանց պատմական խոր ուսումնասիրության անդրադառնանք Ադրբեջանի և ադրբեջանցիների ներկայիս գլխավոր հոգեբանական և գաղափարախոսական խնդրին: Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի Հանրապետություն կոչվածը, լայն առումով, թուրքական նախագիծ էր, որը կյանքի կոչվեց 1918թ.:

Դեռ 1913թ. երիտթուրքական կառավարության ռազմական նախարար Էնվերի հրամանով ռազմական նախարարությանը կից ստեղծվում է «Հատուկ կազմակերպություն» (Te?kilat-? Mahsusa), որի գործառույթների մեջ էին մտնում հետախուզական ու դիվերսիոն գործողությունները, ինչպես նաև պանթուրքական գաղափարների տարածումը: Ստեղծումից անմիջապես հետո կազմակերպությունն իր ողջ ներուժը կենտրոնացրեց Բալկաններում թուրքացման ծրագրերն ի կատար ածելու, հունական ու բուլղարական տարածքների բռնազավթմանը նպաստելու վրա: Մասնավորապես՝ հենց այդ նույն կազմակերպության գործուն միջամտությամբ 1913թ. Թրակիայի տարածքների վրա հռչակվեց Օսմանյան կայսրության արբանյակ-պետական առաջին միավորը' Արևմտյան Թրակիայի ինքնավար թուրքական հանրապետությունը, որը, սակայն, գոյատևեց ընդամենը մի քանի ամիս: Նույնպիսի նպատակներով թուրքերը 1919թ. հունվարին ստեղծեցին Հարավարևմտյան Կովկասյան հանրապետությունը (Կարսի Շուրա), որը ևս նույն նպատակն էր հետապնդում: Պլանավորվում էր Կարսի, Բաթումի և Ախալցխայի տարածքների մի մասում կազմավորել առանձին պետություն, սակայն այս նախագիծը նույնպես տապալվեց: Արբանյակ-պետության սկզբունքով և երիտթուրքական կառավարության ծրագրով 1918-ին հայության բնաջնջման ճանապարհով իրականացվեց ևս մեկ պանթուրքական խոշոր նախագիծ' Ադրբեջան արհեստածին և խամաճիկ պետության ստեղծումը: Նախագիծը մեծապես կյանքի կոչվեց նաև շնորհիվ այն հանգամանքի, որ Նուրի փաշային թեև մեծ կորուստների գնով հաջողվեց թուրքական 9-րդ և 15-րդ դիվիզիաներով մտնել Բաքու և այնտեղ մեծ արյունահեղությունից հետո հաստատել իրենց կարգերը: Բաքուն պաշտպանող հայկական ուժերը չափազանց փոքր էին, նրանք կռվում էին ինչպես թուրքական դիվիզիաների, այնպես էլ ներքին ու արտաքին թաթարների դեմ: Եթե անգամ հայկական ուժերին աջակցող անգլիական զորքերը ցանկություն ունենային փրկելու դրությունը, փոքրաթիվ լինելու պատճառով չէին կարող զորել:

Պանթուրքիստական այս նախագծի կայացմանն օբյեկտիվորեն նպաստեց նաև մի հին կեղծարարություն: Իրանից նոր տարածքներ պոկելու հեռահար նպատակով ցարական Ռուսաստանում գիտական շրջանառության մեջ էին դրվել Ադրբեջան և Իրանական Ադրբեջան տեղանունները: Այդ ամենը կազմակերպվել էր շատ հմտորեն: Ցարական Ռուսաստանից Իրանի նկատմամբ տարածքային հավակնությունները ժառանգած ԽՍՀՄ-ում գործը ավելի առաջ մղեցին: Օգտվելով արդեն եղած իրավիճակից, այսինքն' դե ֆակտո գոյություն ունեցող Ադրբեջանի Հանրապետության հանգամանքից, շրջանառության մեջ դրվեց նաեւ «ազերի» արհեստածին էթնոնիմը. հանգամանք, որն անուղղակիորեն ձեռնտու էր նաև Թուրքիային: Այսինքն՝ կեղծիքը սկսեց ձեռնտու լինել երկու հզոր ուժերի, ինչը նշանակում է, որ ծրագիրն այլևս անկասելիորեն առաջ էր մղվում: Այսօր գիտական շրջանակներում լայնորեն խոսվում է, թե, իբր, այդ անունը աղերսվում է Ատրպատականի հետ, ինչը, սակայն, ոչ մի կապ չի կարող ունենալ ներկայիս պետության և առավել ևս՝ այնտեղ ապրող խառը թուրք-թաթարական կամ իրանական ցեղերի հետ: Մեկ այլ տարբերակով' ադրբեջանցի «հնարամիտներն» անվան ծագումնաբանությունը փորձում են կապել Արցախի տարածքում գտնվող Ազոխի քարանձավի հետ, ինչը ևս ոչ պակաս զավեշտալի հերյուրանք է: Դեռեւս մի քանի հազար տարի առաջ հայտնի քարանձավի անունը, չգիտես ինչու, այդ ընթացքում չի հիշատակվում որևէ էթնոսի դեպքում: Զարմանալի մի այլ բան էլ կա այս զեղծարարությունների մեջ: Սովորաբար տվյալ վայրի բնիկների անունով է կոչվում տարածքը կամ պետությունը, սակայն իրենց իսկ դեպքում հնարովի էթնոսը անուն է առնում տեղանունից:

Կարճ ժամանակում «անկախ Ադրբեջանը», իհարկե, սիրահոժար խորհրդայնացավ, քանի որ պետության կարգավիճակի լեգիտիմություն էր ստանում: Ինչպես նաև կային բազում այլ հանգամանքներ:

Ադրբեջանի խորհրդայնացումից հետո թուրքական ազդեցությունն ադրբեջանցիների վրա, ինչ խոսք, նվազեց, այդուհանդերձ, ադրբեջանցի թուրքերի մեջ թուրքական ընդհանրականության զգացողության պահպանման համար լեզվամտածողության և սովորութային ընդհանրությունները արդեն իսկ քիչ չէին: Ադրբեջանցիները բազմատեսակ մահմեդական, իրանական ցեղերի ու ժողովուրդների խառնուրդ են, որոնց, ըստ գիտականորեն ընդունված վերջին վարկածի, անվանում են Կովկասյան թաթարներ: Այստեղ տեղին է հիշատակել դեռ նոր-նոր խորհրդայնացած ադրբեջանական հանրապետության ազգային կազմի մասին փաստացի մի տեղեկություն, որը բացառիկ է ու եզակի:

1926թ. անցկացված մարդահամարի համաձայն՝ ադրբեջանական խորհրդային հանրապետության բնակչության 63,3 %-ը կազմում էին թուրքերը, 12,4 %-ը՝ հայերը, մոտ 10 %-ը՝ ռուսները, այլ փոքրամասնությունները' ավելի քան մեկ տասնյակ ազգեր, կազմում էին մինչև 2-3 %: 2009թ. մարդահամարի տվյալներով, որն իրականացրել, կամ ավելի ճիշտ, սարքել է արդեն ալիևյան կլանը, երկրի բնակչության 91,60 %-ը կազմում են ադրբեջանցիները, այլ փոքրամասնություններից մեկ երկուսը՝ հազիվ 2 %: Մյուսների մասին, բնականաբար, խոսք չկա: Ահա եւ այդ շինծու ծրագրի ապացույցը: Այս փաստը խոսում է «Ադրբեջան-ազերի» նախագծի երկու կարևոր, առանցքային կեղծիքի մասին:

Առաջինը ազգային, էթնիկ անունների հարցն է, ասել է թե՝ 1926թ. որտե՞ղ էին այն ադրբեջանցիները, որոնք, չգիտես ինչ հրաշքով, 2009թ. պիտի դառնային գերակշռող: Իրականում դրանք նույն թուրքերն են: Երկրորդը ազգային փոքրամասնությունների խնդիրն է. արհեստականորեն փոքրացվում է այնպիսի ազգերի թվաքանակը, որոնք տարածաշրջանում հնագույններից են և ավելի մեծ իրավունքներ ու ժառանգություն ունեն:

Խորհրդային Ադրբեջանում դեռեւս վաղուց ապրող և հատկապես խորհրդային շրջանում թվաքանակի աճ արձանագրած ոչ թուրքական ծագում ունեցող ազգերի ու ցեղերի գոյությունն էապես խոչընդոտում էր «ազերի» ինքնության կայացմանը: Խորհրդային Ադրբեջանում բնակվող այլ, բնակչության շնչով համեմատաբար մեծ ազգերը, որոնց թիվը արհեստականորեն նվազեցվում էր, հայերից բացի, հիմնականում ունեին իրանական ծագում: Այսինքն՝ դարձյալ բնիկներն ու իրական ժառանգորդները և՛ տարածքի, և՛ մշակույթի:

1990-ականների սկզբին վերսկսվեցին դարասկզբի էթնիկ զտումները, որպեսզի մեկընդմիշտ հիմնավորվի արհեստական պետության գոյության իրավունքը: Շատ ժամանակ հայերի կամ քրիստոնյա այլ ազգերի կոտորածներն իրականացվում էին այլ մահմեդական ազգերի և ցեղերի ներկայացուցիչների ձեռքով: Այստեղ տեղին է նշել ռուս հայտնի լրագրող, քաղաքագետ և հրապարակախոս Միխայիլ Լեոնտևի հայտարարությունը: Նա մասնավորապես ասել է. «Ադրբեջանում ազգային պետության և ազգային ինքնագիտակցության ստեղծման գործընթացն անցել է հայերին կործանելու ճանապարհով»: Մեր կողմից ավելացնենք, որ այս ճանապարհով է անցել նախևառաջ Թուրքիան, հետո միայն արբանյակ Ադրբեջանը: Եվ այս տրամաբանությունը միանգամայն բնական է նրանց համար, ովքեր սեփական հայրենիք չունեն և այլոց գանգերի վրա են կառուցում իրենց հայրենիքը և անցյալը: Ազգային ինքնության տեսանկյունից է հարկավոր բացատրել Թուրքիայում «Թուրքիայի քաղաքացին թուրք է» կամ «թրքությունը վիրավորել» հասկացությունները, որոնք ամրագրված են համապատասխան օրենքով: Զարմանալի չէ, որ Թուրքիայում մինչ օրս հայերին սպանողների ծնողներին իշխանությունները շնորհավորում են լավ որդի դաստիարակելու համար: Նույն տրամաբանությամբ է նաև Ռ.Սաֆարովի հերոսացումը, քանի որ երկու դեպքում էլ նույն ձեռագիրն է, և ոչ մի տարբերություն չկա, նույնպես հերոսացված է նաև Հ.Դինքին սպանողը: Այնինչ, դրանով «ազերի» ինքնության խնդիրը չլուծվեց վերջնականապես:

«Ի վերջո՝ ո՞վ է ադրբեջանցին, և ի՞նչ է Ադրբեջանը»: Այս հարցերը տալիս են բոլոր նրանք, ովքեր ապրում են այդ արհեստական պետությունում:
(շարունակելի)

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ռազմական փորձագետ

hayzinvor.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված