Պակիստանի հարավ-արևմուտքում պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի
Աշխարհ
Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Քվետա քաղաքում որոտացած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 81 մարդ: Ըստ ոստիկանության տվյալների՝ ավելի քան 120 մարդ վիրավոր է:
Ռումբերը պայթել են հիմնականում շիա մուսուլմաններով բնակեցված թաղամասում:
Սուննիների «Լաշքար-ի-Ջանքգվի» ծայրահեղական խմբավորումը, որը համարվում է ամենավտանգավորը երկրում, հարձակման համար պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Ի դեպ, «Լաշքար-ի-Ջհանգվի»-ի գործունեությունը Պակիստանում արգելված է:
Ոստիկանության աշխատակից Համիդ Շաքիլը France Press գործակալության հետ զրույցում հայտնել է, որ առաջին ռումբը պայթել է բիլիարդի սրահի շենքի հարևանությամբ, երկրորդը՝ 10 րոպե անց, երբ արդեն ժամանել էին ոստիկանությունն ու լրագրողները:
Ոստիկանությունը հայտնում է, որ առաջին պայթյունը, հավանաբար, իրականացրել էր մահապարտը, ապա պայթեցվել էր ավտոմեքենան:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)