Վենեսուելայում խոշոր ՃՏՊ-ի արդյունքում զոհվել են Չավեսի ցույցին գնացող ուսուցիչները
Աշխարհ
Նվազագույնը 11 մարդ է զոհվել, 75-ը՝ վիրավորվել, Վենեսուելայի արևմուտքում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում: Պատահարը տեղի է ունեցել մայրաքաղաքից 500 կմ հեռավորության վրա:
Մեծ արագությամբ ընթացող ավտոբուսը բախվել է պարարտանյութ տեղափոխող բեռնատարին: Այնուհետև անկառավարելի քաոսի մեջ նրանց է բախվել ևս մեկ ավտոբուս, 3 մեքենա և մի բեռնատար:
Վենեսուելական Ultimas noticias թերթը հաղորդում է, որ ավտոբուսներում ուսուցիչներ են եղել, ովքեր գնում էին Կարակաս՝ մասնակցելու Չավեսին աջակցող ցույցին:
Տուժածները հոսպիտալացվել են: Նրանց մեծ մասը ծանր վիճակում է:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)