Այսօր Շնորհակալության համաշխարհային օրն է
Հասարակություն
Հունվարի 11-ը Շնորհակալության համաշխարհային օրն է: Առաջին անգամ շնորհակալություն բառը գրանցվել է Փարիզում հրապարակված զրուցարան-բառարանում 1586-ի:
Այս տոնը հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի կողմից: Հունվարի 11-ին յուրաքանչյուրը պետք է արտաբերի «շնորհակալություն» բառը 100 և ավելի անգամ: Գուցե առաջին հայացքից դա թվա անհավանական և նույնիսկ անիմաստ, բայց հոգեբանների հետազոտությունների համաձայն շնորհակալության անկեղծ խոսքը բարձրացնում է ասողի ինքնագնահատականը:
Մի՛ զլացեք շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր ձեր կողքին են, ում դուք սիրում եք ու գնահատում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը