Ռուսաստանը Սերբիային 800 մլն դոլար վարկ է տրամադրել
ԱՐԽԻՎ
Ուրբաթ օրը Ռուսաստանն ու Սերբիան Մոսկվայում ստորագրել են համաձայնություն ռուսական կողմից սերբական երկաթուղիների մոդերնիզացման համար 800 միլիոն դոլարի չափով պետական վարկի տրամադրման մասին: Ռուսական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, սերբական կողմից՝ Սերբիայի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Մլաջան Դինկիչը. հաղորդում է РИА Новости-ն:
Վարկի մարման ժամկետը կկազմի հինգ տարի, տոկոսադրույքը՝ 4,1% տարեկան: «Զարգացման և արտաքին տնտեսական գործունեության բանկ» պետական կոորպորացիան և Սերբիայի Ազգային բանկը հանդիսանում են կողմերի լիազորված բանկեր վարկի սպասարկման, մարման և օգտագործման համար:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)