Եվրահանձնաժողովը կարող է պատժամիջոցներ սահմանել Վրաստանի դեմ
Վրաստան
Եվրահանձնաժողովն ուսումնասիրում է Վրաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու և առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է միության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Անիտա հիպերը, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք շարունակում ենք դիտարկել տարբեր հնարավորություններ վրացական իշխանությունների վրա ավելի մեծ ճնշում գործադրելու համար՝ կապված ժողովրդավարության կտրուկ հետընթացի հետ, որը մենք տեսնում ենք։
Մենք դիտարկում ենք միջոցներ՝ սկսած պատժամիջոցներից, վերջացրած առանց վիզայի ռեժիմի գործողության կասեցմամբ։ Մեր քաղաքական շփումները վրացական իշխանությունների հետ զգալիորեն նվազել են, իսկ իշխանությունների ֆինանսական աջակցությունը՝ սառեցվել», - ասել է պաշտոնյան։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան