Ընդդիմությունն ուզում է «Մայդան» կազմակերպել Վրաստանում․ Պապուաշվիլի
Վրաստան
Վրաստանում ընդդիմության ներկայացուցիչները և արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ները ցանկանում են «Մայդան» կազմակերպել։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։
«Սա վտանգավոր ուղի է, որը մի քանի կուսակցություններ և ՀԿ-ներ ընտրել են արտաքին ճնշման տակ։ Այս ուղին ուղղակիորեն տանում է դեպի «Մայդան», արյունահեղություն և անկարգություններ», - ասել է խորհրդարանականը՝ մեկնաբանելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը «խաղաղ հեղափոխություն» կազմակերպելու ծրագրերը։
Սեպտեմբերի 2-ին իշխող «Վրացական երազանք - Դեմոկրատական Վրաստան» կուսակցության խորհրդարանի փոխխոսնակ Թեա Ցուլուկիանին հայտարարել է, որ արմատական ընդդիմությունը գոյության սպառնալիք է երկրի համար։ Խորհրդարանականը ընդգծել է, որ ընդդիմությունը և արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ները «քայքայիչ ուժեր են, որոնք դեմ են սահմանադրական կարգին»։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան