Քվետտայում ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 116-ի
Աշխարհ
Պակիստանի արևմուտքում հինգշաբթի որոտացած պայթյուններից հետո զոհերի թիվը գնալով աճում է, այժմ էլ այն հասել է 116-ի: Ինչպես այսօր հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, նվազագույնը 270 մարդ տուժել է ահաբեկչության արդյունքում:
Ահաբեկչություններն իրականացվել են Բելուջիստանի մայրաքաղաքում և Խաիբեր-Պախտունխվայում: Ոստիկանների տվյալներով՝ մի քանի պայթյուններ Բելուջիստանի մայրաքաղաք Կվետտայում՝ բիլիարդի ակումբի հարևանությամբ, որոտացել են ժամանակային ինտերվալներով: Դրանք խլել են ավելի քան 69 մարդու կյանք, այդ թվում՝ նաև դեպքի վայր ժամանած փրկարարների և լրագրողների:
Ավելի վաղ այդ նույն քաղաքում՝ շուկայի հարևանությամբ, որը տեղակայված էր ոստիկանական հսկիչ անցակետի հարևանությամբ, իրականցվել է ևս մեկ ահաբեկչություն: Այդ ժամանակ հաղորդվում էր 12 զոհվածների մասին: Բացի այդ, ավելի քան 30 մարդ սպանվել էր, իսկ մոտ 80-ը՝ պայթյունի արդյունքում տուժել է հոգևոր կենտրոն համարվող Մինգորա քաղաքում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)