Փակ է Սելիմի լեռնանցքը և ևս մի քանի ավտոճանապարհ
ԱՐԽԻՎ
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի ժամը 14.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում դժվարանցանելի են:
Փակ են Սելիմի լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Արագյուղ-Բուժական և Շիրակի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Սարավան-Սիսիան, ինչպես նաև Լոռու և Արագածոտնի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է բոլոր վարորդներին զերծ մնալ նշված ճանապարհներով երթևեկելուց:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)