FINNAIR-ը ճանաչվել է աշխարհի ամենաապահով ավիաընկերություն
Աշխարհ
JET AIRLINE CRASH DATA EVALUATION CENTER ինֆորմացիոն կենտրոնի տարեկան վարկանշային աղյուսակում ֆիննական FINNAIR ավիաընկերությունը ճանաչել է աշխարհի ամենաապահով ավիաընկերություն:
Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել ընկերության վթարների ցուցանիշը, ինչպես նաև մեկ ուղևորից և ամեն մի կիլոմետրից ստացած շահույթը:
Բացի այդ, լավագույն տասնյակում են հայտնվել այնպիսի խոշոր ավիափոխադրողներ, ինչպիսիք են Air New Zealand, Cathay Pacific – Air France, Emirates Airlines, Etihad Airways, Eva Air, TAP Portugal, Hainan Airlines, Virgin Australia և British Airways:
Ինչ վերաբերում է եվրոպական այլ փոխադրողներին, ապա Lufthansa ընկերությունը զբաղեցնում է 11, իսկ Virgin Atlantic ընկերությունը 15-րդ հորիզոնականներում: Air Berlin-ը հայտնվել է 23-րդ հորիզոնականում, Ryanair–ը՝ 32-րդ հորիզոնականում:
Իսկ ահա ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը զբաղեցրել է 39-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով ֆրանսիական Air France-ից, որին բաժին է հասել 41-րդ հորիզոնականը. հաղորդում է Air Journal-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)