Անցյալ տարի լույս տեսած մի քանի շտեմարաններ այս տարի ևս գործածելի կլինեն
Հայաստան
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրատարակել է 2013 թվականի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների մի քանի շտեմարաններ։ Դրանք են «Մաթեմատիկա-1», «Մաթեմատիկա-2», «Ֆիզիկա-1», «Քիմիա-1», «Կենսաբանություն-1», «Անգլերեն-1», «Գերմաներեն-1», «Ռուսաց լեզու-1», «Հայոց պատմություն-1», «Աշխարհագրություն-1» շտեմարանները։
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց գնահատման և թեստավորման կենտրոնի թեստաբանության բաժնի գլխավոր մասնագետ Գուրգեն Խաչատրյանը: Նա նշեց նաև, որ անցյալ տարի լույս տեսած մի քանի շտեմարաններ այս տարի ևս գործածելի կլինեն։
Հրատարակվել է նաև «Հայոց լեզու և գրականություն-5» շտեմարանը: Այն կազմված է 2011 թվականին հրատարակված «Հայոց լեզու և գրականություն-1 և 2» շտեմարանների առաջադրանքներից։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի