Ու՞մ են շնորհակալ հայ հայտնիները
Հասարակություն
Այսօր Շնորհակալության միջազգային օրն է, ինչի առիթով esyes.am-ն անդրադարձավ հայտնիների շնորհակալություններին:
Տարեվերջին երգչուհի Քրիստինե Պեպելյանը շնորհակալություն հայտնեց՝ ներկայացնելով իր «Շնորհակալ եմ» ձայնասկավառակը: Ըստ Քրիստինեի՝ պետք է կյանքին շնորհակալ լինել ամեն օրվա համար. «Շնորհակալ լինելու շատ առիթներ ունեմ: Պետք է գնահատել այն, ինչ կյանքում տրվում է: Շնորհակալ եմ իմ հանդիսատեսին՝ աշխատանքս գնահատելու համար»,- esyes.am-ի հետ զրույցում շնորհակալ եղավ երգչուհին:
Այսօր մայրացած Գոհար Հարությունյանն էլ շնորհակալ է իր մայրիկին, որ իրեն լույս աշխարհ է բերել. «Ծննդաբերության ընթացքում մտածում էի, որ մայրս էլ է անցել այս ամենի միջով, որպեսզի ինձ լույս աշխարհ բերի»: Գոհարը շնորհակալ է նաև ամուսնուն, ով հոգեբանական հանգստությամբ է պարուրում իրեն ու աջակցում բոլոր հարցերում. «Շնորհակալ եմ նաև հայերին՝ իրենց ջերմության և իմ հանդեպ սիրո համար»:
Դերասան, մոդել Մովսես Երեմյանը շնորհակալ է ծնողներին՝ իրեն կյանք պարգևելու համար, ինչպես նաև ընկերներին ու այն մարդկանց, որոնցից ինչ-որ բան է սովորել:
Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը շնորհակալ է մայրիկին՝ իրեն համբերատար, ինքնուրույն և ազնիվ մարդ դաստիարակելու համար:
Հաղարդավարուհի Արևիկ Ուդումյանը «շտապում է» շնորհակալություն հայտնել ընտանիքին, հարազատ մարդկանց, ընկերներին և, իհարկե, Աստծուն: «Շնորհակալություն ծնողներիս, որ ինձ դաստիարակել են ինքնուրույն և ոչ կաղապարված մտածելակերպով»,- esyes.am-ին ասաց Արևիկը:
Երգիչ Արմոն հաճախ է շնորհակալություն հայտնում, երբեմն՝ «մերսի», «ապրես» բառերով: Այսօր նա շնորհակալ է բոլորին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը հաստատ ինչ-որ լավ բան արած կլինի մյուսի համար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը