Գոհար Հարությունյանը երրորդ անգամ մայր է դարձել
Հասարակություն
«Միսս Հայաստան 1998» և «Միսս ԱՊՀ 1999» Գոհար Հարությունյանը այսօր երրորդ անգամ մայրացել է: Երկու դստրիկների՝ Մելինեի և Բիայնայի մայրիկը աղջիկներին պարգևել է այդքան սպասված եղբորը:
ArmStar.am-ի հետ զրույցում Գոհարը պատմել էր, որ անդրանիկ որդուն, ըստ երևույթին, կկոչեն Մենուա.
«Մեր երեխաների անունները բացառապես պետք է լինեն հայկական: Տղայիս անունը վերջնականապես դեռ չենք որոշել, բայց հակված ենք Մենուա անվանը»,- ասել էր գեղեցկուհին:
Ի դեպ, նույն հարցազրույցի ընթացում գեղեցկուհին անդրադարձել էր նաև հայ տղամարդկանց տղա, աղջիկ երեխաների սեռերի միջև խտրականություն դնելուն. «Հայ տղամարդիկ խտրականություն են դնում սեռերի միջև, քանի որ մեր երկրում հավասարություն չկա: Կինը շատ հաճախ ենթարկվում է բռնության: Չի հարգվում նրա արած գործը և նվիրումն ընտանիքին: Եվ հենց այդ տղամարդիկ, ովքեր վատ են վերաբերվում կանանց, սարսափում են աղջիկ երեխա ունենալուց՝ մտածելով, որ հետագայում երեխան իրենց նմանի ձեռքը կարող է ընկնել:
Իսկ ես և իմ ամուսինը բնականաբար այս անգամ տղա ունենալու մեծ ցանկություն ունեինք, որպեսզի պահպանենք սեռերի հավասարությունը: Ուրիշ նպատակ և խտրականություն չի եղել»,- նշել էր Գոհարը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը