Հեռացվում են բազմաբնակարան շենքերի տանիքների սառցալեզվակները
Հասարակություն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան և հասարակական շենքերի ու շինությունների տանիքներից կախված սառցալեզվակների ու ձյան հեռացման գործընթացը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ խնդիրն առաջին հերթին անցորդների անվտանգ անցուդարձի ապահովումն է, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը, ցած թափվելով, պոտենցիալ վտանգ են մարդկանց կյանքի և առողջության համար: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև` հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում են ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը, համատիրությունների աշխատակիցները, ճանապարհային ոստիկանությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները, ովքեր զգուշացնում են քաղաքացիներին աշխատանքների ընթացքում տվյալ հատվածները շրջանցելու անհրաժեշտության մասին: Գործընթացը մայրաքաղաքում կծավալվի այնքան ժամանակ, մինչև վերանա սառցալեզվակների ցած թափվելու վտանգը: Սակայն, բոլոր դեպքերում, քաղաքացիներին խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն և այս օրերին հնարավորինս խուսափել շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ անցուդարձ կատարելուց:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը