Ֆոտոմրցույթ բանակային թեմայով (լուսանկարներ)
Հասարակություն
ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին ընդառաջ՝ «Մեր բանակը» քաղաքացիական նախաձեռնությունը (հիմնադիրներն են Facebook.com/MerBanaky հասեցով գրանցված «Մեր բանակը» էջի ադմինիստրատորները) կազմակերպում է լուսանկարների մրցույթ, որն անցկացվելու է «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» զենքի և զինամթերքի խանութի հետ համատեղ: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես լրատվական դաշտում գործող ֆոտոլրագրողները, այնպես էլ սիրողական լուսանկարչությամբ զբաղվողները: Մրցույթին սահմանվել է մրցանակաբաշխության 2 անվանակարգ՝ «Խաղաղության զինվորը» և «Ես եմ իմ երկրի զինվորը»: Յուրաքանչյուր անվանակարգում կլինի 3 մրցանակային տեղ: Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողները կստանան մրցանակներ և համապատասխան գումար.
1-ին տեղի համար՝ 50 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,
2-րդ տեղի համար՝ 30 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից,
3-րդ տեղի համար՝ 20 000 ՀՀ դրամ և նվեր «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ»-ի կողմից:
Կանոնները
Ամեն անձի կողմից ընդունվում է մեկական լուսանկար յուրաքանչյուր անվանակարգում: Լուսանկարները պետք է լինեն անվանակարգերի թեմատիկ շրջանակներում:
Ժամկետները
Մրցույթի հայտերը (լուսանկարները) ընդունվում են մինչև 2013թ. հունվարի 20-ը, որից հետո դրանք կզետեղվեն Facebook.com/MerBanaky հասեցով գրանցված «Մեր բանակը» էջում, և հաղթողները կորոշվեն օգտատերերի հավանությամբ՝ նրանց «Like»-երի և մեկնաբանությունների արդյունքում: Քվեարկությունը կանցկացվի մինչև հունվարի 26-ը, արդյունքները կամփոմփվեն հաջորդ օրը՝ «ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» զենքի և զինամթերքի խանութում:
Լուսանկարները պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին կամ «Մեր բանակը» ֆեյսբուքյան էջին՝ անձնական նամակով՝ նշելով հեղինակի անունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 077 818 949 (Գևորգ Թոսունյան) կամ 093 542 955 (Աշոտ Իսրայելյան):
«Մեր բանակը» էջի հասցեն Ֆեյսբուքում՝ www.facebook.com/MerBanaky




















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը