Սեպտեմբերի 16/17-ին լույս չի լինելու Գազ չի լինելու Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին Ռազմական օդանավակայանի մոտ անհայտ դրոնի բեկորներ են հայտնաբերվել Գերմանիայում Առյուծը, Ցուլը, Երկվորյակը և Խոյը Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ սեպտեմբերի 16-ի համար Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը Քա՞նի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Օգոստոսին. Մանրամասներ Էդվարդ Ասրյանը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր (տեսանյութ) Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի թատրոնի տնօրենն ու դերասանը 

Որոշ քաղաքական գործիչներ առաջ են քաշում ապագիտական պնդումներ, որոնք չեն համապատասխանում պատմագիտությանը. Արարատ քահանա Պողոսյան

Հրապարակումներ

«Վերջին շրջանում որոշ քաղաքական գործիչներ առաջ են քաշում երկու ապագիտական պնդումներ, ըստ որոնց՝ իբր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիմնվել է Տրդատ Մեծի կողմից 301 թ․՝ պետական որոշմամբ և 301–372 թթ․ եղել է Ընդհանրական եկեղեցու ազդեցության ներքո՝ անկախանալով միայն Պապ թագավորի օրոք՝ կրկին պետական որոշմամբ»,- նշել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը՝ իր գրառումը վերնագրելով «Երկու ապագիտական պնդումների` Հայոց Եկեղեցին «ստեղծելու» և «անկախացնելու» մասին»։

«Այս տեսակետները բացարձակապես չեն համապատասխանում պատմագիտությանը, խեղաթյուրում են սկզբնաղբյուրների հաղորդած տեղեկությունները և զուրկ են տրամաբանական հիմքից։ Նախ՝ աղբյուրների հաղորդած տեղեկությունները և դրանց հիմքով կատարված ուսումնասիրությունները վկայում և ապացուցում են, որ Հայաստանում քրիստոնեության տարածման գործընթացը եղել է աստիճանական։

Ըստ աղբյուրների տեղեկությունների Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ Հայաստանում քրիստոնեական համայնքներ և եպիսկոպոսական աթոռներ հաստատվել են դեռևս 1-ին դարում, իսկ 301 թ․ թագավորի հրամանով քրիստոնեությունը պարզապես համարվել է պարտադիր։ Ուստի խոսել «պետական որոշմամբ եկեղեցի ստեղծելու» մասին, անընդունելի է։

Եկեղեցին աստվածաբանական առումով հիմնված է Հիսուս Քրիստոսի կողմից, իսկ որևէ թագավորի դերը կարող էր լինել միայն արդեն փաստացի գոյություն ունեցող եկեղեցուն ու կրոնին պետական ճանաչելը և օժանդակելը։ Այսինքն՝ հակառակը պնդողների տրամաբանությամբ ստացվում է, որ եթե Տրդատ արքան այդ ժամանակներում գոյություն ունեցող որևէ այլ կրոն հռչակեր որպես պետական, ի՞նչ է Հայոց եկեղեցու հիմնադրումը հետաձգվելու էր։ Ծիծաղելի է։ Խնդրում ենք նաև պարզաբանել, եթե Հայոց եկեղեցին ստեղծել է Տրդատ արքան, ապա ինչպես եք բացատրում, որ նա, մինչև քրիստոնեությունը պետական կրոն հռչակելը, երկու խիստ հրովարտակներ է հրապարակել քրիստոնյաներին հալածելու համար։ Ինչպես նա կարող էր պայքարել մի բանի դեմ, եթե դեռ այն չէր ստեղծել։ Ծիծաղելի է։

Երկրորդ՝ պնդումը, թե Հայ Եկեղեցին մինչև Պապ թագավոր գտնվել է Ընդհանրական եկեղեցու ենթակայության ներքո և ապա «անկախացել է պետական որոշմամբ», ոչ միայն աղավաղում է փաստերը, այլև հակասում միջնադարյան աղբյուրներին։ Իրականում Հայոց եկեղեցում 4-րդ դարի կաթողիկոսներից երեքը ձեռնադրվել էին Կեսարիայում, ինչը բնական էր այն ժամանակվա եկեղեցական կանոնների համաձայն և չի նշանակում քաղաքական կամ եկեղեցական կախվածություն։ Տվյալ ժամանակ, եթե ձեռնադրությունը կատարվում էր այլ եպիսկոպոսական աթոռում, դա չէր ենթադրում ենթակայություն․ հակառակ դեպքում պիտի ենթադրենք, որ օտար արքունիքներում մեծացած թագավորները նույնպես կորցրել էին իրենց ինքնուրույնությունը, ինչն անհեթեթ է։

Իսկ Պապ թագավորի օրոք ոչ թե եկեղեցին ստացավ «անկախություն», այլ հակառակը՝ թագավորի և եկեղեցու միջև առաջացան լուրջ հակասություններ, ինչը վկայում է, որ պետական որոշմամբ անկախության գաղափարը որևէ հիմք չունի։

Վերջապես, եկեղեցական ինքնուրույնությունը հաստատվում է տիեզերական և տեղական ժողովների որոշումներով, ոչ թե որևէ թագավորի հրամանով։ Այս մասին միաձայն են և՛ հայ և օտար միջնադարյան պատմիչները, և՛ ժամանակակից հայ և օտարազգի գիտնականները։

Ուստի պնդումները, թե Հայ Առաքելական Եկեղեցին ստեղծվել է կամ անկախացել է պետական որոշմամբ, ոչ միայն անպատասխանատու պատմագրական խեղաթյուրումներ են, այլև հակասում են եկեղեցու էության մասին քրիստոնեական ուսմունքին․ եկեղեցու հիմնադիրը Հիսուս Քրիստոսն է, իսկ նրա ինքնուրույն ընթացքը պայմանավորված է դավանաբանական, ոչ թե աշխարհիկ որոշումներով։

Հ․Գ

Ովքեր պնդում են, թե Պապ թագավորի ժամանակ կաթողիկոս բառը դեռ չի եղել, ապա պետք է հիասթափեցնենք։

Կաթողիկոս բառը 5 անգամ հանդիպում է Ագաթանգեղոսի մոտ․ օրինակ՝ «․․․սուրբ կաթողիկոսն Գրիգորիոս հանդերձեցին․․․» և 10 անգամ՝ Փավստոս Բուզանդի մոտ՝ այն էլ հենց Ներսես Մեծ կաթողիկոսի մասին խոսելիս՝ «կաթողիկոսն Հայոց զՆերսէս»։

Հ․Գ․

Ոչ մի հռոմեական կամ բյուզանդական կայսր չի ստեղծել Հռոմի կաթոլիկ կամ Ուղղափառ եկեղեցին, ոչ մի ռուս ցար չի ստեղծել Ռուս Ուղղափառ եկեղեցին, ոչ մի անգլիական թագավոր չի ստեղծել Անգլիկան եկեղեցին, ոչ մի վրացի թագավոր չի ստեղծել վրացական ուղղափառ եկեղեցին և ոչ մի հայ թագավոր չի ստեղծել Հայ Առաքելական Եկեղեցին»,- գրել է Տեր Արարատ քահանա Պողոսյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 16/17-ին լույս չի լինելու Գազ չի լինելու Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքին. ՌԴ ՊՆ Բժիշկը զգուշացրել է ձուն մի քանի սննդամթերքների հետ համատեղելու վտանգների մասին Ռազմական օդանավակայանի մոտ անհայտ դրոնի բեկորներ են հայտնաբերվել ԳերմանիայումԱռյուծը, Ցուլը, Երկվորյակը և Խոյը Թամարա Գլոբայի աստղագուշակում՝ սեպտեմբերի 16-ի համար Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մոսկվայում սկսվել է «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը Քա՞նի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Օգոստոսին. ՄանրամասներԷդվարդ Ասրյանը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել զորամասեր (տեսանյութ) Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Վանաձորի թատրոնի տնօրենն ու դերասանը Ծավ բնակավայրում ջրում հայտնաբերված սնդիկի պատճառով տուժածներ կա՞ն, թե ոչ. Նախարարը մանրամասնում էԽաչատուրյան քույրերի գործով անսպասելի զարգացում․ դատարանը նոր որոշում է կայացրել Հազվագյուտ իրադարձություն է, որը տեղի է ունենում յուրաքանչյուր 60 տարին մեկ․ ինչ կբերի Կարմիր Կրակե Այծը կենդանակերպի բոլոր նշաններին Օձը հասել է բնակելի շենքի 7-րդ հարկ և խցանվել լոգարանումՊետք է հրաժարվենք Արծվաշենից, որպես հոգու ճիչ․ եթե այս բանն անի Փաշինյանը՝ կասեմ ազգի փրկիչնա. Աղազարյան (տեսանյութ) Շղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենաՌուսաստանը ցանկանում է ավարտել ուկրաինական հակամարտությունը․ Լավրով ԱՄՆ Կոնգրեսը հետաքննություն է սկսել այն լուրերից հետո, որ Պուտինի մտերիմ գործընկեր Կրեմլյովը հովանավորել է Թրամփի որդու հարսանիքըՉեմ զարմանա, որ հերթական փորձանքը Գյումրիից բերի․ Պողոսյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Եվս մեկ քայլ՝ դեպի ԵՄ․ Լեհաստանը զորքեր է ուղարկում Ուկրաինայի սահման (տեսանյութ) Ալկոհոլիզմի հիմնական նշանները․ նարկոլոգը նշել է՝ երբ է պետք անհանգստանալ3 տղամարդ ու մեկ կին է ձերբակալվել Իլոն Մասկը կրկին ԱՄՆ ամենահարուստ մարդն է․ Forbes Ատրակցիոնում զվարճանքը ողբերգական ավարտ է ունեցել․ կնոջ մազերը պոկվել են գլխամաշկի մեծ մասի հետՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները Պեսկովը կոչ է արել վերացնել նավթի մատակարարումների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըՊենտագոնը բացահայտել է՝ որքան է ԱՄՆ-ին արժեցել Իրանի դեմ ռազմական գործողությունըԱՄՆ-ը առաջին անգամ հրապարակայնորեն խոստովանեց ուղեծրում զենքի առկայությունը Մոսկվան Գյումրիի ռազմաբազային այլընտրանք չի տեսնում․ Զախարովա «Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի մուտքն ու ելքն իրականացվելու են Ադրբեջանի տարածքով»․ Բայրամով Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեկնում է արձակուրդ Կրեմլը կոչ է արել ապահովել նավթատար նավերի անվտանգ տեղաշարժը համաշխարհային շուկաներումՔաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ Հովիկ Աբրահամյանը իրեն ասել է՝ «շաքարավազի գործով մի զբաղվիր, դա Ալեքսանյանի բիզնեսն է» Տարածված բակտերիան կարող է 1,6 անգամ մեծացնել աղիների քաղցկեղի վտանգըՆշվել են գրիպով վարակվելու ամենաբարձր ռիսկ ունեցող մասնագիտություններըԱլիևը Բաքվում հանդիպման ժամանակ Հայաստանի հասցեին հանդես է եկել ագրեսիվ հռետորաբանությամբ Արման Եղոյանի կոշտ հայտարարությունները ՀՅԴ-ականների մասին․ 2-3 օր․․․ Պատրուշևի սպառնալիքը Լեհաստանին (տեսանյութ) Դուբայի ափերի մոտ նավի վնասվելուց հետո ռուս նավաստի է անհետ կորելԾեծի հետևանքով եղբայրներ են տեղափոխվել հիվանդանոց․ կասկածյալների մեջ են Գեղադիրի վարչական ղեկավարի ազգականները Տիգրանաշենը հանձնելով՝ մենք թակարդի մեջ ենք գցում Սյունիքը. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Հայաստանում գնաճի 57%-ը բաժին է ընկնում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներին. Համաշխարհային բանկ Ինչո՞ւ է աշնանը յուղոտ սնունդ ուտելու ցանկությունն ուժեղանում․ սննդաբանի պարզաբանումըԿրթական բարեփոխումների 19%-անոց արդյունքը․ PISA-ն բացահայտում է կրթության ոլորտի ճգնաժամը (տեսանյութ) Արարատն ու Վեդին, Վանաձորն ու Փամբակը միավորվեցին. ԱԺ-ն հաստատել է նախագիծը Ինչու է խորհուրդ տրվում աշնանը սպիտակեցնել պտղատու ծառերի բներըՀայտնաբերվել է թոքերի հազվադեպ հիվանդության բուժման նոր դեղամիջոցԽստացվել է սահմանը հատելու կարգը․ որոշ դեպքերում կարգելվի երկրից մեկնել․ Չինաստան Պուտինի ելույթի անսպասելի կադրը, Լիբիայում վթար ու Վարշավայի հսկա մուսը (տեսանյութ)
Ամենադիտված