Բակո Սահակյանն այցելել է Մարտունի
Արցախ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունվարի 11-ին այցելել է քաղաք Մարտունի, որտեղ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված շրջանում գյուղատնտեսության զարգացմանն առնչվող հարցերին:
Հատուկ ուշադրություն է դարձվել կառավարության կողմից մշակվող գյուղատնտեսության զարգացման նոր ծրագրի հիմնադրույթներին:
ԼՂՀ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը նպատակ ունի նոր որակ հաղորդել ոլորտի զարգացմանը՝ ապահովելով կատարվող աշխատանքների որակի բարելավումը, ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը, ինչպես նաև պատասխանատվության բարձրացումը եւ տեղերում նախաձեռնողականության խթանումը:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, շրջվարչակազմի ստորաբաժանումների եւ համայնքների ղեկավարներ, պաշտոնատար այլ անձինք:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան