Խստագույնս դատապարտելի հանցագործություն է, որը ոչ միայն խլեց արժանի մարդկանց կյանք, այլև ծանր հարված հասցրեց մեր համայնքային համակարգին. Մեխակյան
Հրապարակումներ
Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը գրել է.
«Խորը ցավով տեղեկացա Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, որի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել են Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և Կարեն Աբրահամյանը, իսկ մեկ անձ վիրավորվել է։
Սա անընդունելի ու խստագույնս դատապարտելի հանցագործություն է, որը ոչ միայն խլեց արժանի մարդկանց կյանք, այլև ծանր հարված հասցրեց մեր համայնքային համակարգին և հասարակական համերաշխությանը։
Իմ ցավակցություններն ու զորակցությունն եմ հայտնում Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի ընտանիքներին, հարազատներին, գործընկերներին ու Փարաքարի բնակիչներին։
Վիրավորում ստացած անձին մաղթում եմ շուտափույթ և լիարժեք ապաքինում»։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից