Հարսանեկան զգեստներ Vera Wang-ից` հատուկ Սեւ օձի տարվա համար
Աշխարհ
Հարսանեկան զգեստների դիզայներ Վերա Վոնգը չի դադարում զարմացնել հանդիսատեսին։ Նրա հավաքածուների մեջ երբեք չես տեսնի հարսանեկան ձանձրալի սպիտակ զգեստ։ Դիզայներն ապացուցել է, որ ամենևին էլ պարտադիր չէ, որ հարսնացուի զգեստը լինի սպիտակ եւ հաստատատպես չպետք է փոշոտվի զգեստապահարանում։ Հատուկ Սեւ օձի տարվա համար Vera Wang բրենդը թողարկել է մի քանի յուրատեսակ զգեստ։ Vera Wang Bride աշուն-ձմեռ 2012 հավաքածուն նուրբ բեժ ու ածխաքարի երանգներով է, ինչը թույլ է տալիս հարսանեկան զգեստը հագնել ոչ միայն ամուսնության օրը, այլեւ ցանկացած այլ հատուկ դեպքերում. Ամանորը դիմավորելուց սկսած` մինչեւ ցանկացած այլ արարողություն։ Այս մասին հայտնում է style.news.am-ը:
Հիշեցնենք, որ հարսանեկան զգեստների դիզայներ Վերա Վոնգն անցած սեզոնում իր հավաքածուն կազմել էր ամբողջովին կարմիր գունապնակով։ Մոդելյորը կարծում է, որ հարսնացուն պետք է կուսական մաքուր տեսք չունենա, այլ ընդհակառակը՝ ընդգծի իր սեքսուալությունը։

























































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)