Մադոննան հայ մեծահարուստի վարորդն է եղել
Աշխարհ
Ամերիկահայ հայտնի արտ-դիլեր Լարրի Գագոսյանը պատմել է, որ 1980-ականներին երգչուհի Մադոննան գրեթե իր անձնական վարորդն է եղել, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Գագոսյանի հարցազրույցը Interview-ին:
Ըստ Գագոսյանի՝ նրան այն ժամանակ սկսնակ երգչուհու հետ ծանոթացրել է իր ծանոթներից գեղանկարիչ Ժան-Միշել Բասկիան, ով այդ ժամանակ կապված է եղել Մադոննայի հետ:
Հետաքրքրական է, որ Բակսիան բնակվելիս է եղել Գագոսյանի՝ Լոս Անջելեսի տանը, իսկ Մադոննային ևս «տեղավորել է» Գագոսյանի մոտ:
Մի քանի ամիս բոլոր երեքը ապրել են միասին «մի մեծ երջանիկ ընտանիքի նման»:
Արտ-դիլերը պատմել է, որ ինքը որոշ ժամանակով զրկված է եղել վարորդական իրավունքից, և Մադոննան ու Բասկիան են կատարել վարորդի պարտականությունները:
«Մադոննայի դեպքում ամեն բան լուրջ էր: Արդեն այն ժամանակ նրա մեջ զգացվում էր հավակնոտություն և կարգապահություն: Նա ամեն առավոտ դուրս էր գալիս վազքի, յոգա էր պարապում, կապեր էր հաստատում կարևոր մարդկանց հետ», - հիշել է Գագոսյանը:
Գագոսյանն ավելացրել է, որ տարիների հետ իր ու Մադոննայի ընկերությունն ավարտվել է, սակայն հանդիպելիս հիշում են այդ պատմությունը: Այս մասին գրում է tert.am-ը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)