«ՀԺ». Ընտրացուցակները՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդների ուշադրության կենտրոնում
Հայկական Մամուլ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության անդամները, ղեկավար Հայդի Թալիավինիի փոխանցմամբ, ՀՀ ԿԸՀ-ում բարձրացրել են ընտրացուցակներում առկա մարդկանց և ՀՀ առկա բնակչության թվերի բալանսի հարցը:
Թերթը հիշեցնում է, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հրապարակած նախնական հունվարի 6-ի տվյալներով, 2013-ի նախագահական ընտրությունների ընտրական ցուցակներում ընտրողների թիվը հասել է 2 միլիոն 500 հազար 887-ի:
«ՀԺ» թղթակցի հարցին, թե արդյո՞ք սա ռիսկային չէ արդար ընտրությունների տեսանկյունից, տիկին դեսպանը պատասխանել է. «Մեր տպավորությունն առայժմ այն է, որ ԿԸՀ-ն բավականին քայլեր ձեռնարկել է՝ հնարավորինս պահպանելու դրանց ճշգրտությունը: Ինչպես և ցանկացած այլ հարց, որ հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում, մենք այս հարցին ուշադիր հետևելու ենք և մեր եզրակացություններում կարտացոլենք մեր կարծիքը»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին