Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառով Audi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցի Բեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովել ՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասին Զգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումը Հայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. Մաթևոսյան Իրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիր 

«ՀԺ». Ոստիկանները կարո՞ղ էին փրկել սպանվածի կյանքը

Հայկական Մամուլ

«ՀԺ»-ն թերթի հունվարի 10-ի համարում տեղեկացրել էր, որ նախորդ օրը Երևանի «Դալմայի այգիներ» այգեգործական ընկերության տարածքում հայտնաբերված մասնատված դիակի վերաբերյալ ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ փաստերը խեղաթյուրված են: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ «ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում» է հայտնաբերվել դին, այնինչ իրականում, ինչպես թերթի թղթակցին հայտնել են սպանվածի հարազատները, նրա հայրն է գտել դին և զանգահարել ոստիկանություն: Եթե ոստիկանությունը մատնացույց արված վայրում ծառերի թփերը ետ տանելն ու հողի տակ տոպրակով փաթաթված դիակը գտնելը համարում է օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում դիակ հայտնաբերել, ապա խոսք չունենք ասելու: Պարզվում է, սակայն, որ դա իսկապես այդպես է: Հակառակ դեպքում, թերթի հրապարակումից հետո, ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրահանգով ոստիկանության Մալաթիայի բաժնում, որի աշխատակիցներն էլ աչքի էին ընկել նման բարձր մակարդակի մասնագիտական գործունեությամբ, ծառայողական քննություն կսկսվեր: Հատկապես որ, սպանվածի հարազատները պնդել էին նաև, որ նրա տանից դուրս գալու և չվերադառնալու հաջորդ օրը ահազանգել էին ոստիկանության Մալաթիայի բաժին, հետաքննիչներին էլ հորդորել էին ստուգել հատկապես այն մարդու տնակը, որի բակում օրեր անց հայտնաբերվեց դին: Մինչդեռ նրանց հորդորները օդում կախված են մնացել, ոստիկանները մատը մատին չեն տվել մինչև որ հայրն անձամբ է գնացել և հայտնաբերել որդու դին:

Հարց է առաջանում՝ հնարավո՞ր է չէ, որ սպանությունը տեղի ունեցած չլիներ անհետացման օրը, և եթե ոստիկանությունն օպերատիվ կերպով հասներ դեպքի վայր, կարող է և փրկեր մարդու կյանքը: Անկախ ամեն ինչից, իրականություն է դա, թե ոչ, ոստիկանությունը պարտավոր էր շարժվել հենց այդ կանխավարկածով: Վստահ եմ, մեր ոստիկանների կանխավարկածն այլ է եղել. «Դե, նոր Տարի ա, երևի մարդը մի տեղ խմած, քնած ա, հո չենք ընկնի ման գանք...» (սպանվածը տանից դուրս է եկել և չի վերադարձել հունվարի 3-ին): Ու հնարավոր է, որ այդ օրը հենց խմած-քնած եղած են եղել ինչպես սպանվողն, այնպես էլ՝ սպանողը, որի պահակատնակը, ինչպես թերթի թղթակցի հետ զրույցում նշել են հարևանները, հավաքատեղի է հանդիսացել «բաժակի ընկերների» համար: Եթե ոստիկանությունը ժամանակին տեղ հասներ, կարող է և դեռ արթնացած չլինեին, ու կորածը ողջ և առողջ հայտնաբերվեր: Համենայնդեպս, այս վարկածը գոյության իրավունք հաստատ ունի: Սակայն, այդ ամենը չի արվել ու դեռ ցինիկաբար հաղորդագրություն է տարածվել, թե «օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում» դին հայտնաբերվել է:

Հանրությունը դեռ չի մոռացել, որ նույնքան «օպերատիվ» ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները ամիսներ առաջ արձագանքեցին հարևանների ահազանգներին և դեպքի վայր ժամանելուց հետո հայտնաբերեցին խեղդամահ արված ուսուցչուհու դին: Այս դեպքի հետ կապված իհարկե, ծառայողական քննություն անցկացվեց, որի արդյունքներով բնականաբար, պարզվեց, որ ուսուցչուհու մահվան մեջ Արաբկիրի բաժնի աշխատակիցների մեղավորությունը չկա, մահը վրա է հասել ավելի շուտ, քան նրանք կարող էին արձագանքել: Չեմ կասկածում, որ մասնատված դիակի գործով նույնպես ծառայողական քննությունը նման մի բան կպարզի: Օրինակ՝ սպանողը, որ արդեն ձերբակալված է, ցուցմունք կտա, որ ինքը հունվարի երեքին հանդիպումից վայրկյաններ անց է կատարել իր ոճրագործությունը, այնպես, որ ոստիկաններն այդտեղ մեղք չունեն: Ի դեպ, այս գործով «ծառայողական քննություն սկսելու և իրենց աշխատանքներում թերացած ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնի համապատասխան աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ» երեկ միջնորդություն ներկայացրեց Գլխավոր դատախազությունը: Այս լուրը հայտնի դաոնալուց հետո, ոստիկանությունը հերթական անգամ պաշտոնական մակարդակով խեղաթյուրեց փաստերը, հայտարարելով, թե մինչ դատախազության միջնորդությունը, նախորդ օրը ոստիկանապետի ցուցումով այս գործով ծառայողական քննություն արդեն սկսված է եղել: Նախորդ օրը թերթի թղթակիցը կոնկրետ հարց էր ուղղել ոստիկանությանը՝ արդյոք սկսվե՞լ է ծառայողական քննություն, թե ոչ և ստացել էր կոնկրետ պատասխան՝ այս գործով միայն քրեական գործ է հարուցված՝ սպանության փաստով: Բայց դե, հասկանում եք, որ հետին թվով ոստիկանապետի ցուցում և ծառայողական քննություն սկսելու որոշում կազմակերպելը, ընդամենը տեխնիկայի հարց է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հիասթափված է Նորվեգիայից և Նոբելյան կոմիտեից՝ խաղաղության մրցանակ չստանալու պատճառովAudi-ն ԱՄՆ-ում 4 միլիարդ դոլարով ավտոգործարան կկառուցիԲեքհեմի օծանելիքի բիզնեսը տարեկան 6,3 միլիոն ֆունտ ստեռլինգի եկամուտ է ապահովելՄԱԿ-ում նախազգուշացրել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման հետևանքների մասինԶգացմունքներս խեղդում են․ բայց խոսքս հատուկ ուղղում եմ բոլոր հայրերին. Քերոբյան Նաիր Թիկնիզյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել «Օլիմպիակոսում» Պեսկովը չի բացառել Ուկրաինայի շուրջ բանակցություններում տարածքային փոխզիջումների քննարկումըՀայտնի երգչուհին նկարահանվել է կինոնկարում 5300-ամյա «սառցե մարդը» և սառույցի տակ թաքնված այլ գաղտնիքներ (լուսանկարներ) COP17-ի շրջանակում Սևանա լճի պահպանման և վերականգնման համար կհատկացվի 1,4 միլիոն դոլար. ՄաթևոսյանԻրանի նախագահը ժամանել է Ռուսաստան COP17․ ստորագրվել է հայ-գերմանական հռչակագիրԳազայում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 11 զոհ և 35 վիրավորՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և հրապարակին նվիրված միջոցառումներԻրանը հավանաբար նավթի հայտնաբերումից ի վեր առաջին անգամ նավթ չունի․ Բեսենթ Նեթանյահուին պարտություն է սպառնում Իսրայելում անցկացվելիք ընտրություններում. Bild Արման Ծառուկյանը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետԹրամփը նշել է, թե որն է իր կարծիքով աշխարհի ամենավատ երկիրըVolvo-ն 2027-ին կներկայացնի ավելի մատչելի էլեկտրական ամենագնացԹամարա Գլոբան անվանել է կենդանակերպի այն նշանները, որոնք կազատվեն բազմաթիվ խնդիրներից հոկտեմբերի վերջին օրերին Հայրը իր 5-6 տարեկան երեխաների հետ նկարահանել է անպարկեշտ տեսանյութեր և վաճառել այն չաթերում՝ կրիպտոարժույթի դիմացՀոկտեմբերի 29-30-ը Երկրի վրա սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Քիմ Քարդաշյանը ներկայացել է ընձառյուծի նախշերով և խորը դեկոլտեով զգեստով (տեսանյութ, լուսանկարներ)Mix Fight 59 մրցաշար ԵրևանումԵրեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումըՓաշինյանը գործարք է առաջարկում ընդդիմությանը. մանդատ չե’ք ունենա, եթե ինձ չտաք ձայն. Նահապետյան (տեսանյութ) ԱՄՆ դեսպանությունը զգուշացնում է վիզա ունեցողներին․ ստուգումները շարունակվում են Բժիշկը նշել է՝ որ մթերքները խորհուրդ չի տրվում օգտագործել դատարկ ստամոքսին Գիտնականները Մարսի վրա հայտնաբերել են վայրեր, որտեղ կարելի է սնունդ աճեցնելWildberries-ում հերքել են աշնանային զեղչերի սեզոնի տապալման մասին տեղեկությունը Օքսանա Սամոյլովան վախեցել է բողոք ներկայացնել Ջիգանի դեմՄեսսին ներկա չի լինի «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը Թրամփը խնդրել է Նիքի Մինաժին ոտքի կանգնել և հորդորել է հիանալ նրա «գեղեցիկ հետույքով»WSJ-ն իմացել է Եվրոպայում միջուկային զենք կրող կործանիչներ տեղակայելու Ֆրանսիայի մտադրության մասինՊարոն վարչապետ, չհասկացա` Ձեր այսօրվա խոսքը ու՞մ էր ուղղված. Արամ ՍարգսյանՈղբա՜մ քեզ, Հյուսիսային Կորեայում էլ է իշխանությունը որոշում՝ ով լինի ընդդիմություն․ Աղազարյան (տեսանյութ) Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար․ ԱԱՆիկnլիզմի իշխանությանը զուգահեռ, հիմա էլ անցնում եք նիկnլական ընդդիմություն ստեղծելու փուլ, հա՞. Շարմազանովը՝ Փաշինյանի հայտարարության մասինՏիկնիկ «ամուսին», փողոցային քաոս և Boeing-ի վտանգավոր միջադեպ․ աշխարհի ուշագրավ կադրերը (տեսանյութ) Ինչպես Կիրանցի, այնպես էլ՝ առաջիկա հայրենահանձնման պարագայում մենք մեր կռիվը տալու ենքՖրանսիան պատրաստ չէր․ Մակրոնը խոստովանական հայտարարություն է արել Գավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը ևս դուրս եկավ ԱԱ-ի կիսաեզրափակիչՄոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել Փաշինյանը շնորհավորել է «Ուսանողական ցուցակ» կուսակցությանը Սերբիայում ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրեկ պայքարում էին Ամուլսարի չշահագործման համար, իսկ այսօր՝ շահագործման․ այդ ի՞նչ փոխվեց․ Ադամյան (տեսանյութ) Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքում հայտնաբերվել է 407 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)
Ամենադիտված